28/01/2022 22:10
Մոսկվայում ոստիկանները դադարեցրել են Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկաներին հեռացրել դահլիճից
Մոսկվայում ոստիկանները դադարեցրել են Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկաներին հեռացրել դահլիճից, հայտնում է «Ռեգնում» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ հրապարակված տեղեկությունների, ոստիկանները ժամանել են ֆիլմի ցուցադրության վայր, որը գտնվում է Սովետական բանակի փողոցում և դադարեցրել են կինոդիտումը։
Ոստիկանության ծառայողներն իրենց քայլը հիմնավորել են «նացիզմի քարոզչության անթույլատրելիությամբ»։