28/01/2022 10:25
Հայաստանն Ադրբեջանից փորձում է պարզաբանում ստանալ, թե դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված ինչն է անընդունելի. ԱԳ նախարար
Հայաստանն Ադրբեջանից դեռ հստակեցում չունի` ինչու են դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված ՀՀ առաջարկներն անընդունելի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք հստակեցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են հստակեցումները», - ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարը։
Նրա խոսքով՝ քննարկումներն անընդհատ եղել են ու շարունակվում են:
«Հիմա փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե, հատկապես, որ մասն է անընդունելի ու ինչ հիմնավորմամբ ու, ըստ այդմ, ինչպիսի նոր լուծումներ կարող ենք գտնել», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը: