29/01/2022 21:02
Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
Ամբողջ կրթական համակարգի՝ հեռավար ուսուցման անցնելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը, տարածվող հրամանը կեղծ է, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Որևէ կարգավորում չի փոխվել։ Գործում է իրավիճակային մոտեցում՝ ըստ ուսումնական հաստատությունում դեպքերի թվով ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելու մասով, արդեն երկրորդ տարին։
Այլ կարգավորում չկա»,-նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք` համացանցում տարածվել էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի «կեղծ հրամանը», ըստ որի`փետրվարի 7-ից բոլոր ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման անորոշ ժամկետով` պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի հերթական ալիքի հետ: