31/01/2022 17:32
Դատարանը մերժել է նախկին ռազմագերու կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը․ նա ազատ կարձակվի
Իրավապաշտպաններ Ռուբեն Մելիքյանը, Սիրանույշ Սահակյանը և Դավիթ Ավագյանը հայտարարություն են տարածել նախկին ռազմագերի Սերժիկ Ամիրխանյանի կալանքի վերաբերյալ։
«Դատարանը մերժեց Սերժիկ Ամիրխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը։ Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի։
Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Ալեքսանյանը», - գրել է Ռուբեն Մելիքյանը։