02/02/2022 11:11
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3956 նոր դեպք. արձանագրվել է 7 մահ
Փետրվարի 2-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 3956 նոր դեպք: Կատարվել է 9658 թեստավորում, առողջացել՝ 5276 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 374 878 դեպք, որոնցից 341 355-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 23 923 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8060 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1540 է. նախորդ օրն արձանագրվել է 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 7 մարդ։
Ընդհանուր կատարվել է 2 744 536 թեստավորում։