Traction ծրագիրը ներկայացրել է իր 8 շրջանավարտ-ընկերություններին առցանց Դեմո Օրվա ընթացքում

09/02/2022 15:56

Traction ծրագիրը ներկայացրել է իր 8 շրջանավարտ-ընկերություններին առցանց Դեմո Օրվա ընթացքում


Եվրոպական միությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (German Development Cooperation-GIZ) և Վիվա-ՄՏՍ-ը համախմբել են ուժերը Քաթըլիսթ հիմնադրամի հետ՝ աջակցելու Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի «Traction» ծրագրի երկրորդ շրջանին

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան անցկացրեց առցանց Դեմո Օր՝ ներկայացնելու իր «Traction» ծրագրի երկրորդ շրջանի 8 շրջանավարտ-ընկերություններին: Մասնակից տեխնոլոգիական ընկերությունները ներկայացրին իրենց նորարարական լուծումները կրթական, ֆինանսական, մեդիա, տեղեկատվական անվտանգության, դեղագործության և առողջապահության ոլորտներում: 

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի «Traction» ծրագիրը ինտենսիվ մենթորության վրա հիմնված ծրագիր է, որը նախատեսված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ընկերություններին արագացնել իրենց աճը՝ աջակցություն տրամադրելով վաճառքի խթանման (Sales Enablement), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) համար: Ծրագիրն իրականացվել է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

Ծրագրի 12-շաբաթյա ժամանակահատվածում ստարտափները սերտորեն համագործակցել են ոլորտի մասնագետների հետ, ովքեր օգնել են նրանց հասնել նախապես սահմանված նպատակներին: Մենթորների հետ հանդիպումների արդյունքում ընկերությունները կարողացել են բարելավել վաճառքի, աճի հաքինգի և շուկայավարման ռազմավարությունները և գործընթացները, արժեքավոր կապեր հաստատել ներդրողների և ոլորտի փորձագետների հետ, կապվել պոտենցիալ հաճախորդների հետ, և այլն: Ինտենսիվ մենթորության արդյունքում ստարտափները ունեցել են մի քանի նշանակալի ձեռքբերումներ, որոնց թվում՝ ընդունելություն միջազգային աքսելերացիոն ծրագրեր, պրոդուկտների կատարելագործված տարբերակների թողարկումներ, ներդրումների ներգրավում, օգտատերերի բազայի զգալի աճ, 100 հազար եվրո եկամտի նշագիծ անցնելը, որպես օրվա և շաբաթվա թիվ մեկ արտադրանք ճանաչվելը Product Hunt հարթակում: 5 ընկերություններ նաև հնարավորություն են ստացել արժանանալու ԵՄ-ի դրամաշնորհին` մինչև 50 հազար եվրոյի չափով:

Միջոցառումը ուղիղ հեռարձակվել է Hero House-ի յութուբյան ալիքով: Դեմո Օրվա բացումը և ծրագրի համառոտ նկարագիրը ներկայացրել է Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի ծրագրերի ղեկավար Աննա Թանթուշյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը, «Նորարարական զբոսաշրջության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ֆրենկ Հեսն ընդգծել է ստարտափների կարևորությունը փոքր տնտեսությունների տնտեսական հաջողության մեջ. «Ձեր աշխատանքով Հայաստանը կարող է վերածվել նորարարության աշխարհի առաջատար կենտրոններից մեկի»։

«Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի «Traction» ծրագրի երկրորդ շրջանի Դեմո Օրը մեզ հավաքում է այստեղ՝ տեսնելու հայ ձեռներեցների հերթական հաջողության պատմությունը», - ասաց Վիլհելմ Հյուգոն։

Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Արդեն երկու տարի է, ինչ Վիվա-ՄՏՍ-ը միացել է այս նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից, և ես կցանկանայի, որ այս ծրագիրն օգնի բացահայտելու ավելի շատ տաղանդներ և ճանապարհ հարթի դեպի աճ և նորարարություն՝ մեր երկրում և նրա սահմաններից դուրս»:

Ողջույնի խոսքերին հաջորդեցին առաջին շրջանի շրջանավարտների ելույթները, որոնք ներկայացրեցին իրենց ընկերությունները և նորագույն ձեռքբերումները: Իր ելույթի ընթացքում «Pinsight»-ի հիմնադիր Հրանտ Դավթյանը նշել է․ «Ծրագիրը մեզ օգնեց առևտրայնացնել գիտությունը և փաթեթավորել մեր տեխնոլոգիան որպես վերջնական օգտագործողների կարիքները լավագույնս բավարարող արտադրանք»:

Հաջորդիվ, շրջանավարտ Մուշեղ Գևորգյանը ներկայացրեց «Dowork.ai»-ը և նոր ձեռքբերումների հետ մեկտեղ նաև կիսվեց հետագա քայլերով։ 2021 թվականից ի վեր նրանք ներգրավել են 1500 օգտատերեր, ձեռք են բերել 50 վճարող բետա հաճախորդներ, դարձել են օրվա թիվ մեկ արտադրանքը Product Hunt հարթակում և ներգրավել են նախասաղմնային փուլի ներդրումներ։

Առցանց Դեմո Օրվանից հետո երկրորդ շրջանի հիմնադիրները նույնպես կիսվել են ծրագրի վերաբերյալ իրենց կարծիքով։

«Traction» ծրագիրն օգնեց մեզ կայանալ որպես միջազգային ընկերություն՝ միաժամանակ տրամադրելով մեր թիմին ներդրումների ներգրավման հնարավորություններ: Այժմ մենք պատրաստ ենք լիովին աջակցել մեր հաճախորդներին ԱՄՆ-ում և Եվրոպայում»,- ասել է Modicus Prime-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Թեյլոր Չարտիերը:

«Մեր մասնակցությունը «Traction» ծրագրին մեծ հնարավորություն էր «Uteach»-ի համար։ Մենք աշխատեցինք լավագույն մենթորների հետ, ստացանք օգտակար գիտելիքներ, դարձանք օրվա և շաբաթվա թիվ 1 պրոդուկտը Product Hunt հարթակում և ունեցանք շատ այլ ձեռքբերումներ: Սա մինչ այժմ մեր լավագույն փորձերից մեկն է»,- ասաց Uteach-ի համահիմնադիր Շուշանիկ Շահբազյանը:

«Traction» ծրագրի մենթորները անհատականացված մոտեցում են ցուցաբերել մեր ընկերությանը և օգնել հասկանալ աճի լավագույն ուղիները։ Եվ դրա համար մենք շնորհակալ ենք»,- ասել է EditMentor-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Միշա Տենենբաումը:

Bootcamp ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը նշել է․ «Ծրագիրը հսկայական ազդեցություն է ունեցել մեր պրոդուկտի ռազմավարության վրա։ Ակադեմիայի թիմի և մենթորների հետ աշխատանքի արդյունքում կարողացանք բարելավել փիչինգի հմտությունները, ինչպես նաև գիտելիքներ ձեռք բերել աճի հաքինգի և շուկա ներթափանցման ռազմավարությունների մասին»:

Երկրորդ շրջանի ընկերություններ.

Modicus Prime-ը ստեղծում է տվյալների մշակման ինքնասպասարկվող ծրագրակազմ` կենսատեխնոլոգիական հետազոտությունների և արտադրության գործընթացի արդյունավետ վերահսկողությունն ապահովելու համար: 

Toxometris.ai-ը արհեստական բանականության վրա հիմնված՝ քիմիական նյութերի անվտանգության գնահատման լուծում է, որը կիրառում է հիբրիդային թեստավորման մոդելներ՝ ԱԲ (in silico) և կենսաբանական (in vitro, in vivo) մոտեցումների եզակի համակցությամբ։

Bransfer ընկերությունը ստեղծել է «Layerswap» հարթակը, որը թույլ է տալիս կրիպտոարժույթները արագ և մատչելի փոխանցել կենտրոնացված փոխանակման հարթակներից (CEX) բլոկչեյնի երկրորդ շերտի հարթակներ՝ այդպիսով պարզեցնելով օգտատերերի անցումը 2-րդ շերտին:

Buildern-ը օգնում է փոքր շինարարական ընկերություններին բարձրացնել արդյունավետությունը՝ տրամադրելով ծրագրակազմ ֆինանսները արդյունավետ կառավարելու, աշխատապրոցեսները ավելի ճկուն պլանավորելու և ավտոմատացնելու համար։

Stingle Photos-ը նկարների և տեսանյութերի անվտանգ պահպանման հավելված է

EditMentor-ը տեսանյութերի խմբագրման հմտություններ ուսուցանող վեբ հավելված է, որը փոխակերպում է վիդեո կրթությունը ուսանողների և ինքնուսույցների համար՝ դարձնելով այն ինտերակտիվ և արդյունավետ։

Bootcamp գործատուների համար հարթակ որպես ծառայություն է (SaaS) վիրտուալ պրակտիկաների կազմակերպման համար՝ լավագույն թեկնածուներին մշտական հասանելիությամբ: 

Uteach-ը րոպեների ընթացքում դասավանդման պրոֆեսիոնալ կայք ստեղծելու և օնլայն դպրոց բացելու հարթակ է։

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի թիմը ուրախ է ողջունել շրջանավարտ ընկերություններին իր ձեռներեցների համայնք:

Եվրոպական միության մասին

Եվրոպական միության անդամ երկրները որոշել են միավորել իրենց գիտելիքները, ռեսուրսներն ու ճակատագրերը: Միասին նրանք ստեղծել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատական ազատությունները: Եվրամիությունը պարտավորվում է իր ձեռքբերումները և արժեքները կիսել իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ:

«Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի մասին

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: Այն նպատակ ունի Հայաստանում ստեղծել և զարգացնել ներդրումների ենթակա և նորարարական նախաձեռնությունները` հանգեցնելով ավելի ուժեղ և մրցակցային տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգերի, որոնք ունեն արտահանման հնարավորություններ, ավելի մեծ քանակությամբ Science2Business2Education համագործակցության պլատֆորմներ և ավելի ակտիվ մասնակցություն HORIZON 2020 և HORIZON Europe նորարարական ծրագրերին:

Վիվա-ՄՏՍ-ի մասին

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Քաթըլիսթ» բարձր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հիմնադրամի մասին

«Քաթըլիսթ» հիմնադրամը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են նպաստել Հայաստանում տեխնոլոգիական և ձեռնարկատիրական էկոհամակարգը զարգացնելուն, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգը անհրաժեշտ ունակություններով և ընկերություններով համալրելուն։ Իրականցվող ծրագրերից են Հերո Հաուսը (Hero House), Հայաստանի ստարտափ ակադեմիան (Armenia Startup Academy), Արհեստական բանականության ինկուբատորը (AI Incubator), Ձեռնարկատիրական օգնականների դպրոցը (Entrepreneurial Assistants School), Ստարտափ Բուսթ Ուիքենդսը (Startup Boost Weekends), և այլն։

Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի մասին

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան կրթական ծրագիր է, որի նպատակն է աջակցել ստարտափներին ներդրումներ ներգրավել՝ նախապատրաստելով միջազգային շուկա ընդլայնմանը իր նախաաքսելերացիոն և Traction ծրագրերի միջոցով: Ծրագիրը մեկնարկել է 2017 թվականի հոկտեմբերին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (EU-SMEDA) ծրագրի աջակցությամբ՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում: Մեկնարկից ի վեր 121 ստարտափներից 281 ձեռներեց անցել են մենթորության շրջան աշխատելով 100+ բարձրակարգ միջազգային մասնագետների հետ։ Ծրագրի շրջանավարտներն ներգրավել են ավելի քան 10 մլն եվրո ներդրումներ դրամաշնորհային ֆինանսավորման, վենչուրային ֆոնդերի և հրեշտակ ներդրողների միջոցով: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:46 Գնել Սանոսյանը հետևել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգմանը Այսօր, 15:32 ՀՀ քաղաքացին դիմելով Ալիևին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել Ստեփանակերտում Այսօր, 15:14 Սուտը թանկ է նստում պետության ու ժողովրդի վրա, ամեն օր վճարում ենք անդառնալի ու շատ ցավալի կորուստներով․ Ղազինյան Այսօր, 15:04 Մաքսանենգների և սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին Այսօր, 14:48 Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 1 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք Այսօր, 14:25 Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը օգոստոսի 15-ին կդադարեցվի Այսօր, 14:10 Hürriyet. «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսազրույց» Այսօր, 13:56 Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 13:45 ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Ասկերանի բնակչի ավտոմեքենաների բախման հետևանքով 4 կին տեղում մահացել է Այսօր, 13:40 Թուրքիայի կողմից ահաբեկիչներին Իրանի սահմանի մոտակայք տեղափոխելը «կրակի հետ խաղ է» Այսօր, 13:24 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան Այսօր, 13:12 Թուրք պատգամավորը հույս է հայտնել, որ կբացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները Այսօր, 12:54 Հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով․ Իրանի պաշտոնյա Այսօր, 12:36 Նախաձեռնել եմ ՄԻՊ-ին առընթեր երիտասարդների և երեխաների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը. Քրիստիննե Գրիգորյան Այսօր, 12:24 Գեղարքունիքի բնակիչը գերեզմանատանն անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա տղայի նկատմամբ Այսօր, 12:15 «Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը Այսօր, 12:08 Թուրքիան «փափուկ բարձի» ուժով մաս-մաս յուրացնում է Հայաստանի հողերը և իրագործում Մեծ Թուրանի ծրագիրը. Գևորգ Դանիելյան Այսօր, 11:53 Լաչինի միջանցքի նոր երթուղին կհասնի Սյունիքի Կոռնիձոր համայնք․ ի՞նչ ճանապարհ է կառուցվում Արցախը Հայաստանին կապելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:44 Կասեցվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեությունը Այսօր, 11:28 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին Այսօր, 11:20 Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի Այսօր, 10:51 Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 10:34 Ադրբեջանը փորձում է ստեղծել իրավիճակ, որի պայմաններում առավելագույնս կկանխվի զինված դիմակայության, պայքարի բոլոր հնարավորությունները. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:25 «Ժողովուրդ». Սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է Այսօր, 10:15 «Ժողովուրդ». Ֆուտբոլիստ զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև այլ ֆուտբոլիստներ Այսօր, 10:06 «Հրապարակ». Աշնանային շրջագայությունների գրաֆիկը՝ գործուղումների տեսքով մեծ արագությամբ է գծվում Այսօր, 10:03 «Ժողովուրդ». «Արդշինբանկ»-ում ոսկու գրավադրմամբ վարկ վերցնելը ռիսկայի՞ն է Այսօր, 09:57 «Հրապարակ». ՔՊ-ում հասկանում են, որ քիչ թե շատ հեղինակավոր անձնավորության մոտ իրենք վարկանիշ չունեն Այսօր, 09:49 «Հրապարակ». «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ երեկ մեկնել են Արցախ Այսօր, 09:45 Արցախում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել․ ԱՀ ՊԲ 11/08/2022 20:04 Իրաքից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան 11/08/2022 19:51 Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը 11/08/2022 19:38 Հայաստանից 303 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ 11/08/2022 19:25 Արցախում մոտ 48 000 դիմումատու ակնկալում է օգտվել պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական աջակցությունից 11/08/2022 19:12 Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն արդեն նշանակվել է և ժամանել է Հայաստան 11/08/2022 19:00 Կրկնակզակ. Առաջացման հիմնական պատճառները և շտկման եղանակները 11/08/2022 18:51 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է 3 ոսկե մեդալ 11/08/2022 18:40 «Ում հետ որ անհրաժեշտ է, իհարկե, կհանդիպենք»․ «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ այցելել են Արցախ 11/08/2022 18:30 Ի՞նչ է ճողվածքը. Երեխաների մոտ խնդրի առանձնահատկությունները 11/08/2022 18:20 Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-հոգեբանների, գնդերեցների և ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ հավաք-խորհրդակցություն է անցկացվել 11/08/2022 18:08 «Սիրելի՛ հայրենակիցներ, երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց»․ Արցախի ԱԳ նախարար 11/08/2022 18:00 Տղամարդու անպտղություն. պատճառները, բուժումը. ներկայացնում է ուրոլոգ-անդրոլոգը 11/08/2022 17:48 «Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավորը»․ Խաչատուր Քոքոբելյանը շնորհակալություն է հայտնում ոստիկանապետ Վահե Ղազարյանին 11/08/2022 17:38 Դուպլեքս հետազոտություն. ցուցումները 11/08/2022 17:32 Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի 11/08/2022 17:21 Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում (Տեսանյութ) 11/08/2022 17:12 Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ․ «Հետք» 11/08/2022 17:01 Ամենաակտիվ սրացումների ժամանակ մեր և թշնամու միջև կորուստների հարաբերակցությունը 1-ը 7-ի դեմ էր՝ այն դեպքում, երբ «Արցախի օդը բաց էր», «զինվորը՝ սոված ու մերկ», բանակը՝ «թալանվող»․ Սենոր Հասրաթյան 11/08/2022 16:49 Գրություն եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ, թե Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հանձնումը ու՞մ կողմից է համաձայնեցվել․ Թագուհի Թովմասյան 11/08/2022 16:38 Թուրքիան ամեն բան անում է, որ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ կապիտուլիացիոն բանակցություններն ընթանան ուղիղ, առանց միջնորդների` լիարժեք իրականացնելու համար իր նպատակները․ Թուրքագետ 11/08/2022 16:27 Քրիստոնեական բնօրրան Արցախը կրկին կուլ գնաց նավթագազային պայմանագրերի ու ռեգիոնալ կոմունիկացիաների դիմաց․ հաշիվը նորից փակեցինք մենք` մեր երեխաների արյան գնով․ Զաքարյան 11/08/2022 16:21 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը 11/08/2022 16:08 Բանկերից մեկի նախկին աշխատակիցը խաբեությամբ հափշտակել է քաղաքացու կողմից որպես ավանդ ներդրված գումարը 11/08/2022 15:41 Դիմակավորված անձը հարձակվել է «Հայէկոնոմբանկ»-ի՝ գումար տեղափոխողի վրա, բայց պայուսակը պատռվել է, 7 մլն դրամը՝ թափվել 11/08/2022 15:18 Ոստիկանները վերջին մեկ օրում բացահայտել են հանցագործության 51 դեպք 11/08/2022 15:02 Վերջին շրջանում Արցախում կիբերհանցագործությունների թիվն ավելացել է 11/08/2022 14:44 Դավիթ Տոնոյանի և մյուսների մասով քրգործը կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան 11/08/2022 14:28 Հայաստան-Թուրքիա հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ 11/08/2022 14:19 Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին 11/08/2022 14:10 Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները 11/08/2022 13:55 Օգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 11/08/2022 13:47 Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել. Վարդան Ոսկանյան 11/08/2022 13:39 Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին 11/08/2022 13:34 Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան. ՌԴ ԱԳՆ 11/08/2022 13:19 Մոսկվան անհիմն է համարում Ղարաբաղում խաղաղապահներին ուղղված քննադատությունը 11/08/2022 13:03 Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը օգոստոսի 15-26-ը ներառյալ արձակուրդ կմեկնի 11/08/2022 12:50 «Պետք է շատ խոսենք»․ Քերոբյանը պատասխանեց, թե ինչ է անում Հայաստանը՝ Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեծացնելու ուղղությամբ 11/08/2022 12:31 «Օրերի հարց է»․ Քերոբյանը վստահեցնում է՝ լաստանավային բեռնափոխադրման ծառայությունը կգործի 11/08/2022 12:26 Ադրբեջանն ավարտել է Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը 11/08/2022 12:12 Մխիթարյանն ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել 11/08/2022 11:54 Ամեն տարի գյուղացիներն ասում են՝ վայ, խաղողի գինն ընկավ․ Փաշինյան 11/08/2022 11:47 Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը 11/08/2022 11:34 «Հավանաբար, վաղն այլևս փոսեր չենք ունենա»․ կառավարության նիստին Փաշինյանն ու Սանոսյանն անդրադարձան Տաթև-Աղվանի ճանապարհի վիճակին 11/08/2022 11:31 Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել . Փաստաբան 11/08/2022 11:22 Վանաձորի որոշ հասցեներում վաղը գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 11/08/2022 11:01 «Ժողովուրդ». «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավար կազմի աշխատավարձը, որ սկսվում է մոտ 3 մլն դրամից, պետք է պահպանվի, իսկ սղաճը պիտի բնակիչը լրացնի 11/08/2022 11:00 «Հրապարակ». ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություններ են նախատեսվում 11/08/2022 10:57 Փաստաբանները խնդրել են Աղվան Հովսեփյանի գործով արտահերթ դատական նիստ հրավիրել 11/08/2022 10:53 «Հրապարակ». «Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ 11/08/2022 10:49 «Ժողովուրդ». Շուրջ 300 հազար դոլար ներդրում են արել Աղավնոյում՝ դեռ երկու տարի առաջ իմանալով գյուղը լքելու մասին 11/08/2022 10:42 «Ժողովուրդ». Ինչ են մտածում Րաֆֆի Հովհաննիսյանի ցուցակի մասին 11/08/2022 10:36 Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում 11/08/2022 10:35 «Ժողովուրդ». Փաշինյանի՝ միջազգային կրթական ծրագրի ու դիլիջանյան դպրոցի մասին արած հակասական հերթական հայտարարությունը, փաստորեն, սուտ է եղել 11/08/2022 10:31 «Հրապարակ». Արցախում այլևս կասկած չունեն, որ Փաշինյանը ծրագրված հայաթափում է Արցախը. ինչո՞ւ տարհանվողներին չեն վերաբնակեցնում Արցախում 11/08/2022 10:26 7-ի վիճակը բավարար է, 1-ինը՝ միջին, 1-ինը՝ կայուն ծանր․ ՄԻՊ-ի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի կրակոցներից վիրավորված զինծառայողներին 11/08/2022 10:07 ՀՀ իշխանությունը փորձում է ձերբազատվել Արցախից ու արցախցիներից և խնդիր չի դրել մարդկանց հետ որևէ ձևով կոմունիկացվելու․ Աբրահամյան 11/08/2022 09:52 ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին և անվտանգային մարտահրավերներին վերաբերող հարցեր 11/08/2022 09:39 Արցախում հրադադարի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել․ ՊԲ 11/08/2022 09:36 Զինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 10/08/2022 23:52 «Անվտանգության ամառային ակադեմիայի» հատուկ հյուրն էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը 10/08/2022 21:05 Առողջապահության ոլորտին հատկացվող ֆինանսավորման ավելացումը թույլ կտա մատչելի և որակյալ առողջապահություն կառուցել քաղաքացու համար. Նախարար 10/08/2022 20:10 Աշխարհի ապագան որոշվում է Աֆրիկայում․ ԱՄՆ պետքարտուղար 10/08/2022 20:00 Ծովինար գյուղի երկու բնակչի՝ միմյանց նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 10/08/2022 19:50 Մրցույթ՝ ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հանրակրթությունն իրականացնելու նպատակով ուսուցչի թափուր հաստիքների համար 10/08/2022 19:40 Այժմ ավելի, քան երբևէ մեզ պետք է Հայոց եռամիասնության դրսևորմամբ քաղաքական և ռազմական թեկուզև փոքրիկ հաղթանակ 10/08/2022 19:30 Բեխտերևի հիվանդություն. ախտանշանները, վաղ հայտնաբերման կարևորությունը 10/08/2022 19:26 Մենք արեցինք այն, ինչ կարողացանք անել, իսկ ով մեզ մեղադրում է՝ հրապարակն էլ է ազատ, կառավարության դիմացն էլ է ազատ, թող գնան և իշխանափոխություն անեն.Վահե Հակոբյան 10/08/2022 19:15 Արցախի հողը Վերնիսաժում վաճառվում էր. մեկ բուռ հողը՝ 3 հազար դրամ. Զոհրաբյան 10/08/2022 19:05 Քրոնիկ հոգնածության սինդրոմ. պատճառները, ախտանշանները, բուժումը 10/08/2022 18:59 Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Տվյալ բաժնի վերջին նյութերը