09/02/2022 18:30
Հայաստանում իրադարձություններ են եղել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց պատասխանել ընդդիմադիրներին, ովքեր պարբերաբար հիշեցնում են, որ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ ունեցել է այլ կարծիք, իսկ իշխանության գալուց հետո կարծիքները փոխվել են:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ժամանակին ասել է, որ բուհերը կուսակցական չպետք է լինեն, բայց արդյունքում պարզվել է, որ բուհերում կուսակցական թաքնված բջիջներ են ծվարել:
«Մեկ էլ մի X պահի բուհերը դարձել էին ընդդիմադիր բջիջներ: Ասել ենք, որ քաղաքական նշանակումներ դիվանագիտական ծառայության մեջ սահմանափակ ենք անելու, բայց հիմա ասում ենք՝ ոչ, սահմանափակ չենք անելու», - ասաց նա:
Փաշինյանը նշեց՝ ասում են՝ «միջազգային գործընկերներից ստանում ենք այսպիսի արձագանք», ապա հարց հնչեցրեց՝ «կներեք, ինչպիսի՞ արձագանք ենք ստանում»:
«Միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում», - նշեց նա:
«Հայաստանում իրադարձություններ են եղել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս։ Կամ, որ ասում են՝ «Հայաստանի հետ այսպես են վարվում»... բա որ Ղարաբաղ այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում, արտահանձնում էին Ադրբեջանին, դա Հայաստանի նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր։ Ե՞րբ սկսեց զենքի միլիարդների վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչո՞ւ ձայն չիէք հանում։ Կամ ասում են «ՀՀ կառավարությունը Հայաստանի հասցեին հնչած բաներին լավ չի արձագանքում», քաղաքական մեծամասնությունը արձագանքել է, դուրներդ չի գալիս, դուք արձագանքեք, դուք կարո՞ղ է Հայաստանից չեք կամ կարո՞ղ է Հայաստանը չեք ներկայացնում կամ կարող է հարցական նշանը հանենք այս նախադասության վրայից», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցրեց, թե Հայաստանի միջազգային բրենդը ժողովրդավարությունն է: