01/03/2022 19:53
Ռուս զինվորականներն Ուկրաինայում վիրահատական ճշգրտությամբ են գործում․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անվտագության խորհրդի նիստում հայտարարել է, որ ՌԴ զինված ուժերն Ուկրաինայում «վիրահատական ճշգրտությամբ» են գործողություններ իրականացնում, որպեսզի խաղաղ բնակչությունը չտուժի։
«Ի դեպ, «վիրահատական ճշգրտությամբ» գործելու որոշումը Պուտինինն ու Շոյգուինն է, որպեսզի քաղաքացիական բնակչությունը ոչ մի դեպքում չտուժի»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։
Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն դժգոհություն է հայտնել Բելառուսի բուժհաստատություններում ռուս զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու առնչությամբ։
«Ասում եմ՝ ընդունել եմ և շարունակելու եմ ընդունել։ Մենք նրանց բուժում ենք, փրկում ենք»,- նշել է Բելառուսի նախագահը։