03/03/2022 12:54
Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ (Տեսանյութ)
Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին փակ գաղտնի քվեարկությամբ երկրորդ փուլով ընտրեց Հայաստանի Հանրապետության նախագահ:
Քվեարկությանը մասնակցել էր 71 պատգամավոր. Խաչատուրյանի օգտին քվերարկել է 71 պատգամավոր, դեմ՝ 0:
Ազգային ժողովը հոտնկայս ծափահարություններով շնորհավորեց ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին:
Ընտրության առաջին փուլում Խաչատուրյանը չէր ընտրվել. նրա օգտին կողմ էր քվեարկել 69 պատգամավոր, մինչդեռ, անհրաժեշտ էր 81 կողմ ձայն:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի ընտրության հարցի քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել:
Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին: