03/03/2022 18:20
Վլադիմիիր Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վստահ եմ, որ ձեր գործունեությունն այդ բարձր պաշտոնում կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և եվրասիական ինտեգրացիոն փոխշահավետ գործընթացների զարգացմանը՝ ի բարօրություն մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման»,- նշված է ուղերձում։