03/03/2022 10:05
Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վահագն Խաչատուրյանին չընտրեց Հանրապետության նախագահ:
Քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր. Խաչատուրյանի օգտին կողմ է քվեարկել 69 պատգամավոր, դեմ՝ 0:
ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, չունի այդքան թվով պատգամավոր: ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է:
Սահմանադրությամբ նախատեսվում է ևս երկու փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է 65 և 54 ձայն։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի ընտրության հարցի քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել:
Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին: