05/03/2022 11:43
«Ուրալյան ավիաուղիներ»-ը դադարեցնում է թռիչքները դեպի Հայաստան
«Ուրալյան ավիաուղիներ»-ը հայտարարել է, որ մարտի 4-ից մինչև մարտի 26-ը դադարեցնում է թռիչքները դեպի Հայաստան:
«Կապված աշխարհաքաղաքական իրադրության հետ՝ «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը ստիպված է չեղարկել հետևյալ միջազգային չվերթները. մարտի 4-26-ը՝ ԱՄԷ, մարտի 4-26-ը՝ Հայաստան, մարտի 5-26-ը՝ Ադրբեջան, մարտի 4-26-ը՝ Իսրայել», - ասվում է հայտարարության մեջ: