07/03/2022 09:52
Մակրոնի խնդրանքով ռուսական զորքերը հրադադար են հայտարարել հումանիտար միջանցք բացելու համար
Ռուսաստանի Զինված ուժերն Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության ժամանակավոր դադար են հայտարարել, որպեսզի բացվեն մարդասիրական միջանցքներ, և դուրս գան խաղաղ բնակիչները։
«Հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ռուսական ԶՈՒ-ն երկուշաբթի՝ ժամը 10.00-ից, հայտարարում է հրադադար մարդասիրական միջանցքներ բացելու համար։ Դրանք կգործեն Կիևում, Մարիուպոլում, Խարկովում և Սումում», - ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը նաև խոստացել է անօդաչուների միջոցով հսկել պայմանավորվածության կատարումը՝ հաշվի առնելով նախկին նման փորձերի ձախողումը։