Ադրբեջանական կողմը միտումնավոր շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը. Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի համատեղ հայտարարությունը

22/03/2022 14:47

Ադրբեջանական կողմը միտումնավոր շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը. Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի համատեղ հայտարարությունը


Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք:
Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դիտավորյալ կրկին դադարեցրել է Հայաստանից դեպի Արցախ գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքները։ Մարտի 8-ին առաջին անգամ իբր թե վթարի անվան տակ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը, ապա ադրբեջանական կողմն այդպես էլ թույլ չտվեց Արցախի մասնագետներին մոտենալ իբրև թե «վթարի» վայրին, որն իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում էր։ Այդ պահից սկսած պարզ էր, որ Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի պետական ատելության քաղաքականությունը գտել է ճնշման ևս մեկ միջոց։
 
Հավաստի փաստերի համադրմամբ՝ ակնհայտ է դառնում, որ վթարավերականգնողական աշխատանքների իրականացնելու ընթացքում կամ դրանց անվան տակ, ադրբեջանական կողմը փական է տեղադրել գազատարի վրա` ինչի միջոցով ցանկացած պահի այն փակելով՝ ահաբեկում է Արցախի խաղաղ բնակչությանը՝ թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի և այլ կենսական պայմանների, որոնք անհրաժեշտ են, հատկապես, նման ցուրտ եղանակային պայմաններում։
 
Մարտի 19-ին վերականգնված գազամատակարարումը շարունակվեց ավելի քիչ, քան երեք օր։ Սաստիկ ձմեռային այս եղանակին, Արցախի երեխաները, ծերերը, հիվանդներն ու տեղահանվածները զրկված են ջեռուցումից։ Մարդիկ կրում են անասելի դժվարություններ։ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է։
 
Մեզ համար կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը։ Նպատակը չի փոխվել. Արցախը ենթարկել էթնիկ զտման ու դատարկել բնիկ հայերից։
Ավելի քան 100.000 հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունը» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը։
Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության ու վրեժխնդրության շարունակվող այս գործելակերպը։
 
Կոչ ենք անում մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար»։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

02/07/2022 20:30 Ի՞նչ խնդիրների մասին է հուշում հևոցը 02/07/2022 20:15 «Հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգու մուտքի մոտ»․ հուլիսի 4-ին ակցիա է լինելու 02/07/2022 20:05 Եգիպտացորեն. օգտակար հատկությունները, հակացուցումները 02/07/2022 19:52 Մեզ պետք է շատ անհագստացնի այն, որ Չինաստանը կարող է Լուսինն իր սեփական տարածքը հայտարարել․ NASA-ի ղեկավար 02/07/2022 19:38 «Դա չի նշանակում, որ բորշչը դադարում է լինել նաև մեր ժառանգությունը»․ Մոսվայում արձագանքել են ուկրաինական բորշչը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկելու որոշմանը 02/07/2022 19:25 Բրինձ. օգտակար հատկությունները, հակացուցումները 02/07/2022 19:12 «Հղումով անցնելու և տվյալներ փոխանցելու դեպքում ձեր հաշիվները կորցնելու վտանգ կա»․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն զգուշացնում է 02/07/2022 19:00 Ոսպի տեսակները, օգտակար հատկությունները, հակացուցումները 02/07/2022 18:46 «Ես անմահ եմ». տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված «Կյանքից առավել» գրքի շնորհանդեսը 02/07/2022 18:30 Ինքնաբուժությունն ընդհուպ կարող է հանգեցնել մահվան. զգոշացում՝ բժիշկների կողմից 02/07/2022 18:20 Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ է հանդիպել 02/07/2022 18:09 Իվետա Տոնոյանը ստանձնել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը 02/07/2022 17:57 Հայտնի է՝ ինչ է մեզ հետ տեղի ունեցել, երբ մեր պատմության ընթացքում բոլոր ժամանակների ՔՊ-ականները այսպես են փորձել կառուցել մեր հարաբերությունները թուրքերի հետ․ Բաբայան 02/07/2022 17:42 Հարավային Օսեթիայում հայտարարել են, որ Վրաստանն իրենց անվտանգությանը սպառնացող գործողություններ է անում 02/07/2022 17:26 Շատ կարևոր է, որ հետաքրքրությունը պատերազմի նկատմամբ չնվազի․ Զելենսկի 02/07/2022 17:10 Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը 02/07/2022 16:52 Հերթական ապօրինությունն է գրանցվել․ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի հայտարարությունը 02/07/2022 16:37 Սորոսի գրասենյակի գործունեությունը կասեցնելու մասին փաստաբանների ներկայացրած հայցը վարույթ է ընդունվել 02/07/2022 16:22 Ծեծի մեղադրանքով հետախուզվող 40-ամյա Գայանեն հայտնաբերվել է 02/07/2022 16:12 Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը Ռուսաստանում մեծ է. ԱՀԿ 02/07/2022 15:56 Կստանաք այնպիսի տեղեկատվություն, որը երբևիցե չի լուսաբանվել. ԱԱԾ պահեստազորի սպաները նոր նախաձեռնությամբ են հանդես գալիս 02/07/2022 15:46 Գեղարքունիքի մարզում հունիս ամսին ծնվել է 106 երեխա 02/07/2022 15:32 Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 02/07/2022 15:00 Հուրգադայում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա. վերջինս մահացել է 02/07/2022 14:58 Արցախահայությունն այժմ ապրում է ականներով և չպայթած արկերով լի լանդշաֆտում, որը վտանգ է ներկայացնում. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ 02/07/2022 14:42 «Կտամ ամեն ինչ, որ օգնեմ թիմին՝ հասնելու նպատակներին». Մխիթարյանը՝ «Ինտեր» տեղափոխվելու մասին 02/07/2022 14:31 Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել 02/07/2022 14:22 Երկրաշարժ՝ վրաց-ռուսական սահմանին 02/07/2022 14:11 Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային 02/07/2022 13:57 Ցանկանում ենք թուրքական բանակը դարձնել աշխարհում ամենաուժեղը. Էրդողան 02/07/2022 13:42 Երևանը ռուսաստանցիների համար զբոսաշրջային ամենանախընտրելի ուղղություններից մեկն է 02/07/2022 13:30 Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Ինտեր» 02/07/2022 13:20 Իլոն Մասկը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ 02/07/2022 13:10 Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից 02/07/2022 12:58 Նախագահը ստորագրել է Վճռաբեկ դատարանի պալատներում դատավորներ նշանակելու մասին հրամանագրերը 02/07/2022 12:52 Ծնվել է հանուն հայրենիքի կյանքը տված ոստիկանների եղբայրը․ Լուսանկարներ (Տեսանյութ) 02/07/2022 12:33 Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Արման Ազատյանի եղբայրը 02/07/2022 12:15 Աշունն ավելի թեժ է լինելու, քան գարունն էր․ Վահե Հակոբյան 02/07/2022 12:07 Եթե էլի «ներարկեն», որ անհնար է համակեցության նորմերի շուրջ պայմանավորվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, մնալու ենք այս տեղապտույտի մեջ, որը նոր աղետներ է բերելու. Արսեն Թորոսյան 02/07/2022 11:55 Էկոնոմիկայի նախարարութունը նպատակ ունի Հայաստանում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության կառուցման հետ 02/07/2022 11:43 ՏԿԵ նախարարությունում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները 02/07/2022 11:31 Լարսը բաց է 02/07/2022 11:16 «Մեր տղերքի թափած արյունը անպատիժ չի մնալու». Արթուր Ղազինյանը պնդում է՝ Օնիկ Գասպարյանը պետք է երկու հարցի պատասխան տա 02/07/2022 11:08 «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել 02/07/2022 10:52 «Չի բացառվում, որ համավարակի նոր ալիքը կհասնի նաև Հայաստան». Առողջապահության փոխնախարարն ու ԵՄ դեսպանը ստացել են COVID-19-ի դեմ խթանիչ դեղաչափը 02/07/2022 10:45 «Ժողովուրդ». Ինչ հարցեր են քննարկվելու արտահերթ նստաշրջանում 02/07/2022 10:40 Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ 02/07/2022 10:36 «Ժողովուրդ». Աղվան Վարդանյանը գեղարվեստական նկարների առուվաճառքո՞վ է զբաղվել 02/07/2022 10:30 «Հրապարակ». «Արմնյուզ» հեռուստաընկերության ազատած հաճախականության համար մրցույթ է հայտարարվել 02/07/2022 10:21 «Ժողովուրդ». Արցախի մնացած հատվածը հայկական պահելու օրախնդիր ունենք, էլ ուր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքին հասնելը 02/07/2022 10:18 «Հրապարակ». Ընդդիմադիրների պաշտոնազրկումն անցավ դժգույն և դժբախտ մթնոլորտում 02/07/2022 10:13 «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել 02/07/2022 10:00 «Փաստ». Քաղաքական ճգնաժամի նոր փուլ է՝ խորհրդարանական ճգնաժամ 02/07/2022 09:55 Գնել Սանոսյանը հետևել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներում ընթացող աշխատանքներին 02/07/2022 09:52 «Հրապարակ». Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել 02/07/2022 09:47 «Փաստ». Սա խայտառակություն է, արհամարհանք ՀՀ ԶՈւ-ի, երկրի պաշտպանունակության, անվտանգության նկատմամբ 02/07/2022 09:42 «Հրապարակ». Ո՞վ է դառնալու ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ 02/07/2022 09:39 Երկրաշարժ` Իրանի Հորմոզգան նահանգում. նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 12 վիրավոր 01/07/2022 22:39 Հուլիսի 5-ին երթ՝ ի պաշտպանություն ՀՀ սահմանադրության, հուլիսի 8-ին՝ հանրահավաք է տեղի ունենալու 01/07/2022 21:34 Եթե իրենք վաղն առավոտյան գան խորհրդարան, հունիսի 3-ի հայտարարությունը ստորագրեն, էդ պաշտոններն էլ ենք իրենց տալիս, մեր բոլորի մանդատներն էլ ենք իրենց տալիս․ Սաղաթելյան 01/07/2022 21:30 Պուտինի աշխատանքին հավանություն է տալիս ռուսաստանցիների 78 տոկոսը. հարցում 01/07/2022 21:26 Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ այլևս հոկեյ չի խաղա Պուտինի հետ. Կրեմլն արձագանքել է 01/07/2022 21:24 Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել. Հայկ Մարության 01/07/2022 21:21 «Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել 01/07/2022 21:17 «Քիմիա» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություններին մասնակցածների 22,25, «Ռուսաց լեզու» առարկայից՝ 17,2 տոկոսը 01/07/2022 21:12 Արցախի նախագահը մասնակցել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին 01/07/2022 21:07 Ընդդիմությունը հսկայական աշխատանք է տանում պայքարը հաղթական ավարտի հասցնելու համար. Սաղաթելյան 01/07/2022 21:03 Բարդ ժամանակահատվածում Պետական պահպանության ծառայությունն իր առջև դրված խնդիրը կատարել է. Նիկոլ Փաշինյան 01/07/2022 20:55 Իշխանությունը կրկին ժողովրդի թիկունքում ձեռք է բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու մասին. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 01/07/2022 20:49 Այդ հողը Փաշինյանի սեփականությունը չէ, համահայկական է․ թույլ չենք տա մեր ճակատագրի մասին որոշումներ կայացնել․ Աղավնոյի գյուղապետ (Տեսանյութ) 01/07/2022 20:40 Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում ժողովրդին. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ) 01/07/2022 20:30 «Սա հերթական հարվածն էր մեր պետականությանը, պառլամենտարիզմի ինստիտուտին, իսկ մենք մեր պայքարից չենք շեղվելու»․ Վահե Հակոբյանը՝ ընդդիմադիրների պաշտոնանկության մասին (Տեսանյութ) 01/07/2022 20:19 Վարչապետ Փաշինյանը Սամվել Կարապետյանի հետ քննարկել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի ընթացքը 01/07/2022 20:15 Ո՞ր տարիքից երեխային կարելի է մենակ բակ թողնել՝ խաղալու 01/07/2022 20:14 Ներառական կրթությունը՝ կրթական բարեփոխումների առանցքում. մեկնարկել է «EduArmenia2022» աշխատաժողովը 01/07/2022 20:02 Սիրիայում ռազմական գործողություն կարող ենք սկսել ցանկացած պահի․ Էրդողան 01/07/2022 19:51 Գարեգին Երկրորդը ՀՀ-ում Իսրայելի դեսպանի հետ խոսել է Հոլոքոստի ու Հայոց Ցեղասպանության մասին 01/07/2022 19:40 Օջախային մազաթափություն. պատճառները, բուժումը 01/07/2022 19:31 Առողջապահության նախարարի տեղակալը հանդիպել է Վիենի քաղաքապետի հետ 01/07/2022 19:20 Ստոմատիտ. պատճառները, բուժումը, կանխարգելումը 01/07/2022 19:17 Հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար 01/07/2022 19:11 Հետխորհրդային երկրները պետք է անկեղծ շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը․ Լուկաշենկո 01/07/2022 19:00 «Ներդրումները կհորդեն, բայց պետք է իրականացվեն բարեփոխումներ»․ Եվրահանձնաժողովի նախագահը շնորավորել է Ուկրաինային՝ ԵՄ անդամի թեկնածու դառնալու առիթով 01/07/2022 18:50 «Մեր երկրի ներդրումային միջավայրը, շարունակաբար բարելավվող պայմանները կարող են հետաքրքրական լինել գերմանական բիզնեսի համար»․ Փաշինյան 01/07/2022 18:40 Հիսթերիա. Հիվանդության առաջացման պատճառներն ու կանխարգելումը 01/07/2022 18:37 Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 01/07/2022 18:28 Իշխանությունը կարողացավ շատ լավ օգտվել իր ունեցած լծակներից, իսկ ընդդիմությունը կորցրեց դրանք. Հրանտ Միքայելյան 01/07/2022 18:18 ԱԺ-ից պարզաբանել են՝ ինչու են հանել խորհրդարանի շենքի ճակատային մասում տեղադրված ՀՀ պետական զինանշանը 01/07/2022 18:10 Ռուկոլա. Բույսի օգտակար և բուժիչ հատկությունները 01/07/2022 18:03 «Պատիվ ունեմ» խմբակցությունում նոր պատգամավոր կլինի 01/07/2022 17:55 Երկար ծանրութեթև արեցի․ շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ․ Թագուհի Թովմասյան 01/07/2022 17:42 Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը 01/07/2022 17:30 Զորամասերում հուլիսի 1-ին հայտարարվել է անվտանգության օր 01/07/2022 17:18 «Պատճառն առողջական խնդիրներն են»․ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել 01/07/2022 17:06 Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. ՀՀ գլխավոր դատախազ 01/07/2022 16:56 ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն․ Արտակ Զաքարյան 01/07/2022 16:46 Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել 01/07/2022 16:44 «Պաշտոնը մեզ համար նպատակ չէ»․ Թադևոս Ավետիսյանը ևս հրաժարվեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից 01/07/2022 16:30 Հայկ Մամիջանյանը հրաժարվել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից 01/07/2022 16:24 Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

Տվյալ բաժնի վերջին նյութերը