Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է. փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը պիտի հասցնենք խաղաղ հանգրվանի. վարչապետ (Տեսանյութ)

24/03/2022 12:08

Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է. փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը պիտի հասցնենք խաղաղ հանգրվանի. վարչապետ (Տեսանյութ)


Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց ՀՀ քաղաքացիների՝ հայտարարելով, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է:

«Բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում, գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը, և դրա պատճառները կարող եք իմանալ, տեսնել՝ ցանկացած պահի նորությունների ալիքների բովանդակությանը ծանոթանալով: Եվ Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ: Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք», - ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե հասկանում են, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնեն և դա անում են այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին:

«Իսկ թե մենք ինչպես ենք հավաքում հարկերը, ցույց են տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 միլիարդ դրամով: Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացված հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամով: Ընդհանրապես, 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում:

Իհարկե, կան շահարկումներ և երբեմն քննադատություններ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և բավարար չափով չենք բարձրացնում ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը կամ 600 000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Եվ մենք, իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները և, նախընտրականը նույնիսկ կապ չունի, կենսական անհրաժեշտ որոշումները օր առաջ կյանքի կոչելու համար», - ասաց նա:

Փաշինյանիխոսքով՝ իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում են առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, և հետո՝ այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված նաև երկրի տնտեսության, ընդհանրապես, իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը:

«Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավել ևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են:

Տնտեսության հետ կապված, ուզում եմ խոսել նաև լավատեսական նորությունների մասին: Պիտի արձանագրենք, որ մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք: Մարտի առաջին 20 օրվա տվյալներով, օրինակ, Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը, այսինքն՝ նախորդ տարվա մարտի առաջին 20 օրվա համեմատ ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով, իսկ դրամաշրջանառությունը աճել է 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է: Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստանի Հանրապետություն, և սա բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու:

Էական է նաև, որ փետրվար ամսին գրանցված աշխատատեղերի՝ փետրվար ամսի համար բացարձակ ռեկորդ ունենք 646 077, որը 2021 թվականի համեմատ ավելի է 10.3 տոկոսով, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ 12.7 տոկոսով: Նույնը վերաբերում է միջին աշխատավարձին՝ 2022 թվականի փետրվարին գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223 235 դրամ է, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 9 տոկոսով, 2019 թվականի փետրվարի համեմատ՝ 25.3 տոկոսով: Ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականը մեր լավագույն տարին է եղել, և համեմատություններն այդ տարվա հետ են:Բայց նաև պիտի ասեմ, որ, դժբախտաբար, սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը չէ», - նշեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, թե հիմա գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ:

«Եվ որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր: Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը, մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ՝ մենք դա կանենք, և դա թերևս մեր պատմական առաքելությունն է», - ասաց վարչապետ Փաշինյանը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08/08/2022 20:47 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների նախագահներ նշանակելու մասին հրամանագրերը 08/08/2022 20:33 Քննարկվել են ԼՂ-ի շուրջ իրավիճակին, նաև հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր․ ՀՀ կառավարությունը՝ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին 08/08/2022 20:21 Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով 08/08/2022 20:09 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում խաչքար է տեղադրվել (Տեսանյութ) 08/08/2022 19:57 Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները. Կրեմլ 08/08/2022 19:47 «Ճիշտ է, մեր շանսերը 1 տոկոս են, բայց բոլորը պետք է տեսնեն, որ «Փյունիկը» հեշտ չի հանձնվելու». Եղիշե Մելիքյան 08/08/2022 19:34 Հայտնի դիմահարդար Աիդա Մելքոնյան. Պետք է շատ աշխատել, մշտապես կատարելագործվել եւ ստեղծել սեփական ոճը 08/08/2022 19:24 Աղվան Հովսեփյանի կալանքն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվել է 08/08/2022 19:09 «Եթե մեր երկրի ղեկավարը մեզ բան չունի ասելու, ումի՞ց գնանք, մեր որդիներին ուզենք․ մեր երեխեքը Բաքվում են, իրենց երեխեքն իրենց կողքին են»․ գերիների ծնողները նստացույց են անում կառավարության շենքի մոտ 08/08/2022 18:48 Ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է անհետ կորած 78-ամյա քաղաքացին (Լուսանկար) 08/08/2022 18:35 Ինչպե՞ս հասկանալ՝ իմունիտետը բա՞րձր է, թե՞ ցածր և ինչպե՞ս այն վերականգնել 08/08/2022 18:26 Տեսչական մարմինը 2 օրում 18 արձանագրություն է կազմել Սյունիքով բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ․ տուգանքի չափը չեն նշում 08/08/2022 18:16 Շախմատի 44-րդ օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին 08/08/2022 18:06 Մարշալի համախտանիշ. ախտանշանները, բուժումը 08/08/2022 17:56 Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում ստացած 10 զինծառայող բուժում է ստանում Երևանում․ ՊՆ-ն՝ վիրավորների առողջական վիճակի մասին 08/08/2022 17:45 Հայկական տարածքը փոքրանում է, Հայաստանը դառնում է տեղահանված խաչքարերի, կոթողների թանգարան. Համլետ Պետրոսյան 08/08/2022 17:33 Քուրբան Բայրամի առիթով Փաշինյանի կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրինք․ Էրդողան 08/08/2022 17:22 Լեհաստանը Բելառուսի նկատմամբ ամենաագրեսիվ տրամադրված երկիրն է․ Լուկաշենկո 08/08/2022 17:12 Զապորոժիեում պատրաստվում են հանրաքվե անցկացնել և միավորվել Ռուսաստանին 08/08/2022 17:00 Սև հաղարջի օգտակար հատկությունները, հակացուցումները 08/08/2022 16:53 ՀՅԴ ԳՄ անդամներն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները հանդիպումներ են անցկացրել Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում 08/08/2022 16:46 Հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն 08/08/2022 16:37 Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում․ ԿԳՄՍՆ 08/08/2022 16:26 Հուլիսին գրանցվել է 148 երկրաշարժ, 1353 արտակարգ դեպք և պատահար․ ԱԻՆ-ում ամփոփվել է ամիսը 08/08/2022 16:15 Տղամարդու անպտղություն. պատճառները, բուժումը. ներկայացնում է ուրոլոգ-անդրոլոգը 08/08/2022 16:10 Ջրի սակագինը կարող է նորից թանկանալ 08/08/2022 15:58 Համախմբվել է պետք հանուն ամենակարևորի, այլապես կորցնելու ենք ամեն ինչ. Պաշտպանության նախկին փոխնախարար 08/08/2022 15:48 Օգոստոսի 12-ին կմեկնարկի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը 08/08/2022 15:39 Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված 08/08/2022 15:29 «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման մասով ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարությունը 08/08/2022 15:18 Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա 08/08/2022 15:12 Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին խուսափել հետագա էսկալացիայից 08/08/2022 15:03 Ադրբեջանին փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը․ Վլադիմիր Կարապետյան 08/08/2022 14:45 Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնել է ժամկետից շուտ հանձնել Լաչինը. Civilnet 08/08/2022 14:37 Մեղրիում ռուս սահմանապահները մոդուլային 5 հենակետ են տեղադրել. Համայնքի ղեկավար 08/08/2022 14:26 «Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց 08/08/2022 14:14 Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում․ 5 վիրավորներից մեկը հղի կին է 08/08/2022 14:03 Վահագն Վերմիշյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ 08/08/2022 13:47 Մեկ շաբաթում ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1849 նոր դեպք․ 2 հոգի մահացել է 08/08/2022 13:35 Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին․ Չավուշօղլու 08/08/2022 13:23 Պատմության մեջ առաջին անգամ «հայկական» իշխանությունը բռնի տեղահանում է հայերին՝ թշնամուն տարածքներ զիջելու համար․ Շահնազարյան 08/08/2022 13:12 Սամվել Տոնոյանը նշանակվել է ՔԿ-ի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ 08/08/2022 12:54 Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի վրա հարձակումներն ինքնասպանություն են. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար 08/08/2022 12:43 ՀՅԴ ԳՄ անդամներն ու «Հայաստան» դաշինքի պատգամավորները Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք են այցելել 08/08/2022 12:26 Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ջրաշուշան․ նախարարությունն ահազանգեր է ստանում 08/08/2022 12:12 Արսեն Մաքվեցյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ 08/08/2022 12:00 Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում շիայական զարթոնքի համատեքստում․ Ոսկանյան 08/08/2022 11:44 Ադրբեջանը Գեղարքունիքի ուղղությամբ խախտել է հրադադարը․ 1 վիրավոր կա․ ՌԴ ՊՆ 08/08/2022 11:35 Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել․ yerevan.today 08/08/2022 11:28 Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել 08/08/2022 11:17 ՔԿ-ում մարզային վարչությունների պետերի տեղափոխություն է արվել 08/08/2022 11:06 Հանրապետությունում ամբողջական պատվաստում ստացել է 1 մլն 19 հազար 611 մարդ․ ԱՆ 08/08/2022 10:50 Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին 08/08/2022 10:28 Շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի հետ 08/08/2022 10:13 Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել 08/08/2022 10:10 Արցախում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը 08/08/2022 10:06 Փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 գյուրզա, 1 իժ 08/08/2022 09:46 Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 08/08/2022 09:40 Եթե ՀՀ-ում իշխանափոխություն չլինի՝ Ադրբեջանը մինչև Երևան շարժվելու լեգիտիմ հիմքեր է նախապատրաստում․ Աբրահամյան 07/08/2022 22:08 Հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը 07/08/2022 22:03 Եռամսյա զորահավաքի զորակոչված 31-ամյա տղամարդը Սևանա լճում ջրահեղձ է եղել. նրա դին որոնում են 07/08/2022 12:36 Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող, շարքային Նվեր Գևորգյանը 06/08/2022 19:11 Բերձորում խաչքարերը ապամոնտաժվում են, բնակիչները ցանկանում են այրել իրենց տները. համայնքապետ 06/08/2022 19:00 Գլխուղեղի աշխատանքի համար օգտակար մթերքներ 06/08/2022 18:41 Նոյեմբերի 9–ի փաստաթղթում խոսքը միայն ճանապարհը Շուշիի մոտից հեռացնելու մասին է, ոչ թե Բերձորը դուրս թողնելու, ոչ թե հայերին Բերձորից հանելու․ Կարեն Վրթանեսյան 06/08/2022 18:30 Կտավատի յուղի օգտակար հատկությունները, հակացուցումները 06/08/2022 18:12 Հիմա ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա. Ստեփան Դանիլյան 06/08/2022 18:00 Գոնորեա. Հիվանդության առաջացումն ու փոխանցման ուղիները 06/08/2022 17:45 Հայկ Խանումյանն ասել է, որ Աղավնոյից հեռանալիս բնակիչները չպետք է տները այրեն. Աղավնոյի գյուղապետ. 24News 06/08/2022 17:30 Ալկոհոլիզմ. Հիվանդության հոգեբանական կողմը 06/08/2022 17:12 Հայաստանը ներկայացնողները սեպարատ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Քրիստինե Վարդանյան 06/08/2022 16:48 Վերանորոգված հերթական մանկապարտեզը դռները բացեց շուրջ 150 սանի առջև (Տեսանյութ) 06/08/2022 16:34 Դիլիջանում սկսվել են վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները (Տեսանյութ) 06/08/2022 16:24 Զինծառայողներին ուսուցանվել է տեղեկատվական անվտանգության ապահովման, գաղտնիության ռեժիմի պահպանման կարգը 06/08/2022 16:12 Աղավնոյում կազմակերպված գողությունների մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում 06/08/2022 15:58 Աշխարհաքաղաքական իրավիճակն առաջացրել է օդանավերի սղություն․ «Արմենիա» ավիաընկերության պարզաբանումը՝ չվերթերի ուշացումների վերաբերյալ 06/08/2022 15:40 Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա 06/08/2022 15:21 Քաջարանի գործող քաղաքապետը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դեպի միասնություն» դաշինքով 06/08/2022 15:01 Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները․ ստացվել է 6 ահազանգ 06/08/2022 14:44 Երևանում հաստաբուն ծառից մի հատված պոկվել և վնասել է գազախողովակներն ու էլեկտրալարերը 06/08/2022 14:30 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 06/08/2022 14:18 Դոլարի առքի նվազագույն գինը 405 դրամ է, վաճառքինը՝ 415 դրամ. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 06/08/2022 14:09 78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած 06/08/2022 13:58 Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ` Գեղարքունիքի մարզային վարչության բաժիններում 06/08/2022 13:44 Մահացել է Ապարանի աղմկահարույց կրակոցներից վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը. Sputnik Արմենիա 06/08/2022 13:34 ԱՄՆ-ն և դաշնակիցները պետք է դատապարտեն Ադրբեջանի բռնությունները․ ԱՄՆ կոնգրեսական 06/08/2022 13:21 Սպիտակ տան դիմաց կայծակի հարվածից զոհերի թիվը հասել է երեքի 06/08/2022 13:00 Պայթյուն և փլուզում՝ Գեղարքունիքի Զովաբեր գյուղում. բժիշկները պայքարում են 2 տղաների կյանքի համար 06/08/2022 12:52 Ադրբեջանական կողմը հայտարարել է Արցախի Սառցասար լեռը գրավելու մասին 06/08/2022 12:25 Հայտարարվել է 4 վթարավտանգ հատվածների բարելավման շինաշխատանքների ձեռքբերման բաց մրցույթ 06/08/2022 12:06 ԱՄՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար. Ադամ Շիֆ 06/08/2022 11:51 Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել. ՌԴ ՊՆ 06/08/2022 11:42 Ալավերդի քաղաքի որոշ հասցեներում 35 ժամով գազամատակարարումը կդադարեցվի 06/08/2022 11:18 Քուչակ գյուղի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներ 06/08/2022 11:01 Բերձորը, Աղավնոն և Սուսը թշնամուն նվիրելով՝ ևս մեկ քայլով մոտեցնում ենք նրան մեր բոլորի տներին. Վարդան Ոսկանյան 06/08/2022 10:54 Հակառակորդը խախտել է հրադադարը. հայկական կողմից կորուստներ չկան 06/08/2022 10:51 Արցախի պետնախարարը քննադատել է միջազգային հանրության արհեստական չեզոքությունը Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված կոչերում 06/08/2022 10:41 Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը 06/08/2022 10:13 Առինջի կամարի մոտ մեքենայից կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ 06/08/2022 09:56 Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Շառլ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը