31/03/2022 12:50
Անկարան ցանկանում է կազմակերպել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում. Բաքուն դեմ չէ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան ցանկանում է կազմակերպել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, Բաքուն դեմ չէ այդ առաջարկին։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ցանկանում էինք այս հանդիպումը կազմակերպել մարտին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում: Չստացվեց։ Բայց առաջարկը բաց է, և Բաքուն դեմ չէ այս հանդիպմանը», - ասել է Չավուշօղլուն A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։