«Երկրաշարժի ժամանակ իմ հույսն ամուսինս է». Հաշմանդամություն ունեցողներն արտակարգ իրավիճակում առավել անպաշտպան են

04/04/2022 18:30

«Երկրաշարժի ժամանակ իմ հույսն ամուսինս է». Հաշմանդամություն ունեցողներն արտակարգ իրավիճակում առավել անպաշտպան են


2022թ.-ի փետրվարի 13-ին հայ-վրացական սահմանին տեղի ունեցած երկրաշարժը զգացվեց նաև Երևանում: Մայրաքաղաքի շենքերից մեկի ութերորդ հարկում բնակվող Սվետլանա Գրիգորյանի ամուսնու անհանգստությունը կրկնակի էր՝ նա պետք է հոգ տաներ և՛ իր մեկ տարեկան երեխայի, և՛ կնոջ համար:

Սվետլանա Գրիգորյանը մանկուց հենաշարժողական խնդիր ունի՝ տեղաշարժվում է հենակներով: Եթե առօրյայում փորձում է անտեսել խոչընդոտները՝ կարողանում է աշխատել, հոգ տանել իր և ընտանիքի մասին, ապա արտակարգ իրավիճակներում դրանք դառնում են գրեթե անհաղթահարելի, և Սվետլանան ինքն է օգնության կարիք ունենում:

Հայաստանում բազմաբնակարան շենքերի մեծ մասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց և կա ինֆորմացիայի պակաս՝ արտակարգ իրավիճակներում այդ անձանց անվտանգության ապահովման վերաբերյալ:

Կա՛մ պիտի համակերպվես, տանը փակվես, կա՛մ բոլորի հետ ապրես. որոշեցի ապրել

Մինչև 17 տարեկանը շատ ամաչկոտ էի, հենակներ չէի օգտագործում, ցատկելով էի քայլում: Մարդկանցից վախենում էի, ժպտալով ընդհանրապես չէի խոսում: Թվում էր՝ ամբողջ աշխարհն ինձ է նայում, հետո հասկացա՝ կա 2 տարբերակ. կա՛մ պիտի համակերպվես, տանը փակվես, կա՛մ պիտի որոշես ապրել բոլորի հետ: Որոշեցի ապրել ու բոլորի սիրտը շահել։ Քիչ-քիչ բացվում էի, մարդկանց հետ ծանոթանում, շփվում:

Չորս տարուց ավելի երգել եմ հաշմանդամություն ունեցող անձանց երգչախմբում, մասնակցել գեղեցկության մրցույթի ու զբաղեցրել առաջին տեղը: Այդ ընթացքում բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել, ծանոթացել ինձ նման շատ մարդկանց հետ, որոնք բավականին հանգիստ ապրում էին:

Ես՝ նախկինում ու ես՝ հիմա, շատ տարբեր մարդիկ ենք: Հիմա կարող եմ Երևանով հանգիստ քայլել, ծանոթանալ մարդկանց հետ, ընկերանալ։ Ամեն ինչ շատ լավ է, ավելի վատ էլ կարող էր լինել։ Տրտնջալու իմաստ չկա, նվնվացողներին ոչ ոք չի սիրում։



Միասին մուլտֆիլմ նայեցինք ու էլ ոչ մի օր ինձ միայնակ չթողեց

Ի ծնե ունեմ հենաշարժողական խնդիր, սովորել եմ հետն ապրել: Կյանքիս 34 տարվա ընթացքում 6 անգամ վիրահատվել եմ։ Առաջին անգամ ԱՄՆ-ում՝ 2.5 տարեկանում, ոտքիս տակ 2.5 կգ ուռուցք էր:

17 տարեկանում մի քանի ամիս պառկած էի հիվանդանոցում: Բժիշկները կարծում էին՝ վիճակս անհույս է: Միայն բժիշկ Դալլաքյանն առաջարկեց վիրահատվել, ասեցի՝ «հենց էսօր պատրաստ եմ». վիրահատությունը տևեց 8 ժամ:


Հրաշքի պես մի բան էր: Հիշում եմ՝ ամեն անգամ, երբ գնում էի բժիշկ Դալլաքյանի մոտ, ասում էր՝ պիտի ամուսնանաս, երեխա ունենաս:

Համացանցից, սոցիալական ցանցերից շատ չեմ օգտվում, բայց այնպես ստացվեց, որ ամուսնուս հետ ծանոթացա հենց համացանցով: Նկարով ինձ տեսել էր, գրել, հրավիրում էր հանդիպման: Մի օր ապագա ամուսնուս հարցրեցի՝ գիտի՞, որ խնդիր ունեմ, հենակներով եմ: Ասաց՝ «ի՞նչ կա դրանում, շատ-շատ պետք ա քեզ օգնեմ, որ դժվար չլինի»: Համաձայնեցի, հանդիպեցինք: Միասին մուլտֆիլմ նայեցինք ու այդ օրվանից ինձ էլ ոչ մի օր միայնակ չթողեց։ Հիմա մեկ տարեկան աղջիկ ունենք։

Հղիացա մեծ ռիսկի գնալով: Տասը բժշկից ինն ասում էր, որ վտանգավոր է: Միայն մեկն ասաց՝ շատ դժվարություններով, բայց հնարավոր է: Այդքանն ինձ բավական էր: Աղջկանիցս հետո աշխարհը փոխվեց, կյանքս փոխվեց:

Չեմ կարող միաժամանակ և՛ հենակներով քայլել, և՛ աղջկաս գրկել

Հիմա ֆիզարձակուրդում եմ, աշխատում եմ «Վիվա-ՄՏՍ» ընկերության սպասարկման սրահներից մեկում։ Ուզում եմ նորից աշխատանքի վերադառնալ, բայց ողջ օրս նվիրված է աղջկաս:

Երեխայի հետ դժվարանում եմ դուրս գալ, նրան գրկելն ու հենակներով քայլելը բարդ է, սովորաբար մանկասայլակով ենք զբոսնում: Արտակարգ իրավիճակներում ավելի դժվար է:

Անցյալ տարվա երկրաշարժի ժամանակ, որը Երևանում բավական ուժեղ զգացվեց, հղի էի: Ամուսինս ինձ գրկել էր ու չգիտեինք՝ ինչ անել։ Այս տարվա փետրվարի երկրաշարժի ժամանակ ուշքումիտքս արդեն աղջիկս էր: Մտածում էի՝ շուտ հագցնեմ, տնից հանեմ, բայց ինքս չէի կարող:

Բարձրահարկի 8-րդ հարկում ենք ապրում, ահավոր էր: Գիտեմ, որ երկրաշարժի ժամանակ չի կարելի վերելակ նստել, իջնել բարձր հարկերից, պետք է տանն ապահով տեղ կանգնել: Նման իրավիճակում ինքս ինձ համար կարող եմ ելք գտնել, բայց, ինչպես ասացի, երեխայիս գրկել ու միաժամանակ քայլել չեմ կարող: Երեխան ամուսնուս գրկում էր, ես վերցրել էի աղջկաս կաթն ու տակդիրները: Շենքից դուրս գալուց հետո դեռ 2 ժամ դրսում ենք մնացել: 

Հիմա անընդհատ մտածում եմ՝ բա որ նորից երկրաշարժ լինի, իմ երեխան ի՞նչ է անելու, ո՞նց է դուրս գալու, բա որ չկարողանամ իրեն գրկել: Երկուսիս մասին էլ մտածում է ամուսինս, պետք է կարողանա վտանգի դեպքում երկուսիս էլ օգնել:

Արտակարգ իրավիճակների դեպքում պետք է հաշվի առնել, որ հաշմանդամությունը տարբեր է լինում: Եթե ես հենակներով կարող եմ ելք գտնել, հնարավոր է՝ սայլակով մարդը չկարողանա նույնիսկ բնակարանից դուրս գալ: Նրա դեպքում խնդիրները շատ ավելի են ու լուծման կարիք ունեն: Այսօր շենքերում աստիճանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, հին շենքերում իրենց համար տեղաշարժվելն անհնար է, վերելակ էլ նստել չեն կարող:

Հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը նշում է՝ խնդիրը ոչ միայն շենքերի մատչելիությունն է, այլև ինֆորմացիայի պակասը:

Երկրաշարժերի ժամանակ փրկվում են նրանք, ովքեր գիտեն՝ ինչ անել

Երկրաշարժի ժամանակ հաշմանդամություն ունեցողների խնդիրները բազմապատկվում են: Չկա մատչելի ֆորմատով ինֆորմացիա՝ ինչպես գործել, որտեղ պատսպարվել, չկան ցուցումներ, զգուշացումներ: Ինֆորմացիան պետք է հասանելի լինի բոլոր մարդկանց՝ անկախ նրանից ունեն տեսողական, լսողական, թե հենաշարժողական խնդիրներ: Տարբեր կառույցներում կարելի է հանդիպել գրությունների, որ երկրաշարժի ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի օգտվել վերելակից. այդ դեպքում՝ ի՞նչ անի սայլակ օգտագործող անձը, ո՞րն է շենքն արագ լքելու այլընտրանքը:

Ընդ որում, տեղեկացված պետք է լինեն ոչ միայն հաշմանդամություն ունեցող մարդիկ, այլև՝ նրանց հարազատները, հարևաններն ու գործընկերները: Շրջապատող մարդիկ պետք է իմանան՝ ինչպես գործել տվյալ իրավիճակում, ինչպես առաջին օգնություն ցուցաբերել:

Սպիտակի երկրաշարժի ժամանակ ևս շատ սխալ գործողություններ են արվել: Ես գիտեմ դեպքեր, երբ մարդիկ փորձել են վազելով իջնել բարձրահարկի աստիճաններով, ինչի հետևանքով դարձել են հաշմանդամ կամ մահացել են:

Երկրաշարժի դեպքում անվտանգության առաջնային կանոններից է ամուր սեղանի տակ պատսպարվելը, բայց սայլակ օգտագործող մարդու համար սա ուղղակի անհնար է: Այս բոլոր խնդիրները կարգավորված չեն և դրանց լուծումը պահանջում է բավականին լուրջ ներդրումներ, ծախսեր:

Հայաստանում բոլոր չափանիշներին համապատասխանող թեքահարթակներով կամ ուղղակի հարթ մուտքերով շենքերը հատուկենտ են: Լինում են թեքահարթակներ, որոնցից հաշմանդամություն ունեցող անձը կարող է օգտվել միայն մի քանի մարդու օգնությամբ: Սա արտակարգ իրավիճակում կարող է անհնար լինել, դառնալ ավելորդ խուճապի, ավելի մեծ վտանգի պատճառ:

Առանձնահատուկ մոտեցում է պետք մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց: Նրանք կարող են տեղաշարժման հետ կապված խնդիրներ չունենալ, բայց արտակարգ իրավիճակում չկողմնորոշվել: Նրանց համար էլ ինֆորմացիան պետք է լինի մատչելի՝ պարզեցված տեքստերով, հասկանալի լեզվով, նկարներով, նշաններով:

Փորձը ցույց է տալիս, որ երկրաշարժերի ժամանակ հիմնականում փրկվում են նրանք, ովքեր գիտեն՝ ինչ անել:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը նշում է՝ եթե պետությունն անգամ մշակում է որոշակի նյութեր արտակարգ իրավիճակներում անվտանգության կանոնների վերաբերյալ, ապա դրանք հիմնականում մատչելի չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց: 

Հաշմանդամություն ունեցող անձիք պետք է մասնակցեն որոշումների կայացմանը

Հանրության շրջանում երկրաշարժերի վերաբերյալ իրազեկվածությունը ցածր է: Տեղեկատվական նյութերը՝ անվտանգության կանոնների, հրատապ գործողությունների վերաբերյալ, որոնք մշակվում են պետության կողմից, հիմնականում մատչելի չեն հաշմանդամություն ունեցող բազմաթիվ մարդկանց:

Կարծում եմ՝ այս առումով ամենախոցելի խումբը փակ հաստատություններում գտնվող հաշմանդամություն ունեցող մարդիկ են: Դրանք հիմնականում ոչ բարվոք շենքային պայմաններ ունեն, իսկ բնակվող մարդկանց թիվը նախատեսվածից ավելի է: 
Խնդիր կա նաև դպրոցներում. հաշմանդամություն ունեցող երեխաները հաճախ դուրս են մնում արտակարգ իրավիճակների նախապատրաստական գործողություններից:

Բազմաբնակարան շենքերի մեծ մասը ևս շարունակում է անմատչելի մնալ տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունեցողների համար: Այս դեպքում պետք է բարձրացնել իրազեկվածությունը՝ ինչպես մարդը, որը չի կարող դուրս գալ բնակարանից, պաշտպանի իրեն դրա ներսում:

Մեր հասարակական կազմակերպությունը հայերենով ուղեցույց է մշակել՝ երկրաշարժերի ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգության ապահովման վերաբերյալ:

Ըստ այդ ուղեցույցի՝ եթե անձն անվասայլակ կամ նստատեղով քայլակ է  օգտագործում, պետք է ստուգի, որ դրա անիվներն արգելակված լինեն ու մնա դրա վրա նստած, մինչև ցնցումների ավարտը:

Եթե մոտակայքում ամուր սեղան կա, պետք է սողալ դրա տակ, իսկ եթե տարածում ամուր որևէ բան չկա, պետք է սողալ տան պատուհաններից հեռու՝ ներքին պատի մոտ: Եթե անձը նստած է ու չի կարողանում իջնել հատակին, պետք է հնարավորինս պաշտպանի գլուխը՝ իջեցնի այն, ծածկի ձեռքերով:


«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ ուղեցույցը

Որոշակի կանոններից բացի, շատ կարևոր է նաև մարդու հոգեբանական պատրաստությունը: Հաշմանդամություն ունեցող անձիք գիտակցում են՝ իրենց դեպքում արտակարգ իրավիճակներում անվտանգություն ապահովելն ավելի դժվար է, այս առումով նրանք կարող են բազմաթիվ վախեր ունենալ: Պետք է աշխատել նաև նրանց ընտանիքների հետ:

Շատ կարևոր է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, այդ թվում՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնողները, հանրային ու քաղաքացիական մյուս ծառայողները, ունենան հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ բարձր իրազեկվածություն, ծանոթ լինեն աղետների և ռիսկերի նվազեցման ու կառավարման ներառականության ժամանակակից մոտեցումներին, որովհետև դրանք անընդհատ զարգանում են, աշխարհը բազմաթիվ նոր լուծումներ է առաջարկում: Հանրային ծառայողներից, որոշումներ կայացնողներից ընդամենն ակնկալվում է, որ հետևեն այդ գործընթացներին և կարողանան դրանք պատշաճ տեղայնացնել:

Չափազանց կարևոր է նաև, որ հաշմանդամություն ունեցող անձիք մասնակցեն իրենց վերաբերող որոշումների կայացմանը: Ողջ պետական համակարգում կա կարծրատիպային մոտեցում, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները սահմանափակվում են միայն առողջապահական և սոցիալական հարցրով: Հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը որոշումների կայացմանն այն նվազագույն պայմաններից ու երաշխիքներից է, որոնք հնարավորություն կտան որոշում կայացնողներին, քաղաքականություն մշակողներին հասկանալ՝ ինչ խնդիրներ ունեն այդ մարդիկ ու ինչ գործողությունների անհրաժեշտություն կա:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:40 Վարչապետի աշխատակազմը այս պայմաններով «սահմանազատումը» զիջում չի համարում․ «Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ՝ սահմանի մնացած հատվածներում ևս» Այսօր, 00:30 Ե՞րբ են պատրաստվում տեղակայել սահմանապահներին՝ բանակի փոխարեն Այսօր, 00:20 Վարչապետի աշխատակազմից հաստատում են՝ ճանապարհի «տեղափոխում» են անելու Կիրանցի մոտ, իսկ բնակիչների «գույքային հարցերի ծավալը մեծ չի լինի» Այսօր, 00:10 Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հիմքում ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզներն են 15/05/2024 23:57 Հայկական ու ադրբեջանական հանձնաժողվները համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը 15/05/2024 22:58 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Ռուբեն Մելիքյանը և Արսեն Բաբայանն են 15/05/2024 22:52 Ժամը 10:30-ին՝ Կառավարության շենքի դիմաց․ «Տավուշը հանուն հայրենիքի» 15/05/2024 22:42 Նեյտրոպենիա. Ախտանիշները 15/05/2024 22:26 Վրաստան այցելելիս կյանքի և առողջության պարտադիր ապահովագրություն կատարելու պահանջը դեռ չի գործի․ Հունիսի 1-ի ժամկետը չեն հաստատել 15/05/2024 22:11 Մեր երկիրը այս մեղսալից վիճակից պիտի դառնա արդար մարդկանց երկիր, սիրտ ունեցող մարդկանց երկիր․ Մե՛ղք է մեր հայրենիքը, պիտի հնարավորություն ստեղծենք ազատագրելու, ազատվելու 15/05/2024 21:56 Մայիսը լավ ամիս է, մայիսը հունիս չի դառնալու․ Սրբազան Հայրը՝ Հոգևոր Հայաստանի հաղթանակի մասին 15/05/2024 21:46 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 15/05/2024 21:31 Ո՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի․ ՀՀ սահմաններում գտնվող տարածքները հանձնելը հանցագործություն է 15/05/2024 21:18 Պետական առանձնապես ծանր հանցագործություն է կատարվում․ պետք է ոչ միայն հասնենք կասեցմանը, այլև բուն պատճառի վերացմանը, հեռացմանը․ Մենք խաղ անելու ժամանակ չունենք․ Բագրատ Սրբազան 15/05/2024 21:02 Դու՛ք եք իրական գործոնը այս երկրում, ժողովու՛րդ ջան, գնահատե՛ք ինքներդ ձեզ․ Բագրատ Սրբազան 15/05/2024 20:49 Բագրատ Սրբազանը հայտնեց՝ նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտեն 15/05/2024 20:38 Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել՝ ըստ կոալիցիոն հուշագրի 15/05/2024 20:28 Սնանկ է ընկալումը, թե Հայաստանում առաջնորդության այլընտրանք չկա․ Վարդան Ոսկանյան 15/05/2024 20:11 «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Հանդիմանանք ստանալուց հետո ոստիկանները բացեցին ճանապարհը երթի մասնակիցների առջև (Տեսանյութ) 15/05/2024 19:57 «Օրինապահներ չեք, այլ սուտը պաշտպանողներ, մեկ հոգու քմահաճույքները կատարողներ»․ Ոստիկանները Օպերային թատրոնի հարակից տարածքը փակ են պահելու՝ մինչև 22։00-ն (Տեսանյութ) 15/05/2024 19:41 Նիկո՛լ, վախով եկար, վախով էլ գնալու ես՝ անփառունակ ու անգերեզման. Աբրահամ Գասպարյան 15/05/2024 19:26 Զելենսկին հետաձգել է Ուկրաինայում կայանալիք բոլոր միջազգային միջոցառումները, չեղարկել է իր այցը Պորտուգլիա և Իսպանիա 15/05/2024 19:15 Ռուսական կողմի վրահսկողության տակ է անցել երկու բնակավայր Խարկովի շրջանում 15/05/2024 19:00 Ամենամեծ վնասն են ձեզ հասցրել՝ ասելով, թե անզոր եք, ոչինչ չեք կարող փոխել․ Հիմա ապացուցեցիք հակառակը․ Բագրատ Սրբազանը՝ պայքարին միացած քաղաքացիներին 15/05/2024 18:39 Կոլոկոլցևը հանձնարարել է խստացնել Ռուսաստանում գտնվող միգրանտների նկատմամբ վերահսկողությունը 15/05/2024 18:25 «Ձախողված և երկիրը ձախողած, ստերով արդարացող»․ Բագրատ Սրբազանը բնութագրեց Նիկոլ Փաշինյանին 15/05/2024 18:10 Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետը երկարացրին ևս 5 ամսով 15/05/2024 17:55 Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր է 15/05/2024 17:39 Ի՞նչ է նշանակում՝ հայ մարդիկ այսօր Բաքվի բանտերում են․ Այնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ Սրբազան 15/05/2024 17:24 Ռուսաստանի հայերի միությունը, հայկական մի շարք ազգային-մշակութային միավորումներ, հոգևորականներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 15/05/2024 17:10 Տեսեք՝ ինչպիսի վախի մեջ են․ Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին 15/05/2024 16:50 Սևբերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել. ոստիկանների և քաղաքացիների միջև բախում տեղի ունեցավ 15/05/2024 16:47 Ազատության հրապարակն այսօր «քաղբանտարկյալ» է. ժողովուրդը պատրաստ է այս հակահայ իշխանություններին հեռացնել. Եսայան 15/05/2024 16:44 Որ կողմ պտտվեցի, միայն ոստիկաններ էին. իմ հայրենիքում ես ինձ ազատ պետք է զգամ, սա ի՞նչ բան է. սփյուռքահայ կինը վրդովվեց 15/05/2024 16:38 Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսինները 15/05/2024 16:34 Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը 15/05/2024 16:29 Այս կառավարությունը 6 տարվա ընթացքում որևէ դրական փոփոխություն չի արել. ամբողջ գումարը դրել են ոստիկանության ոլորտում. Մնացականյան (Տեսանյութ) 15/05/2024 16:23 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ 15/05/2024 16:21 Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ Սրբազան 15/05/2024 16:12 Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել «Զորավոր» Ավետարանը 15/05/2024 15:52 Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարին 15/05/2024 15:48 Որևէ արտառոց իրավիճակ չկա. Ոստիկանությունը՝ զորքեր կուտակելու մասին 15/05/2024 15:45 Իշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, դառը պտուղները մի օր վայելելու եք. Աբրահամյան 15/05/2024 15:35 Շարունակվել է Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը. մասնակիցների համար անակնկալներ են եղել 15/05/2024 15:30 Տավուշցիների ենթադրությամբ՝ Ազատամուտ-Ղազախ հատվածում հայ-ադրբեջանական հանդիպում է (Տեսանյութ) 15/05/2024 15:24 Հարցվածների 59.7 տոկոսը բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը. GALLUP 15/05/2024 15:21 ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց. Հայտարարություն 15/05/2024 15:12 6.7 տոկոսը՝ Բագրատ Սրբազան, 2 տոկոսը՝ Արման Թաթոյան, 1.5 տոկոսը՝ Սերժ Սարգսյան․ ո՞ւմ են քաղաքացիները տեսնում անցումային կառավարության ղեկավար 15/05/2024 15:06 Ինչպե՞ս են քաղաքացիները պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. GALLUP 15/05/2024 15:01 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում Բագրատ Սրբազանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Հարցում 15/05/2024 14:54 Վանաձորցին ձերբակալվել է՝ բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար. ՔԿ 15/05/2024 14:48 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար կազմակերպվել է հեռավար այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան 15/05/2024 14:42 Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր 15/05/2024 14:39 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահին 15/05/2024 14:36 Արևմուտքը Վրաստանին քննադատում է, ՀՀ-ում զանգվածային ձերբակալությունների վերաբերյալ քար լռություն է․ Զախարովա 15/05/2024 14:27 Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում նոր արագաչափ է տեղադրվել 15/05/2024 14:23 Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղությունները 15/05/2024 14:20 Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել Իոաննիսյան 15/05/2024 14:03 Փաշինյանի այցի համար Ազատության հրապարակին կից որոշ սրճարանների արգելվել է աշխատել. սահմանափակումը կտևի 5 ժամ 15/05/2024 13:52 Գավառում կասեցվել է «Գավառի հաց» ԲԲԸ-ին պատկանող 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը 15/05/2024 13:36 Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքի վրա. Պատգամավոր 15/05/2024 13:33 ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ աջակցում են սրբազան շարժմանը և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 15/05/2024 13:29 Ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումները ՊՆ-ում 15/05/2024 13:26 Թող դագաղի մեջ պառկած ոչ մի կիրանցեցու անունից ելույթներ չունենան. կիրանցեցիները՝ ՔՊ պատգամավորներին 15/05/2024 13:19 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 15/05/2024 13:17 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Արարատի մարզի Նորաբաց, Սյունիքի մարզի Ձագեձոր, Թավշուտ, Բարիկավան, Անդոկավան բնակավայրերում 15/05/2024 13:13 Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ 15/05/2024 13:11 Այս պահի դրությամբ սահմանազատման գործընթացի արդյունքից գոհ չենք, երաշխիքներ են պետք. կիրանցեցի 15/05/2024 13:05 Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ 15/05/2024 12:58 Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև 15/05/2024 12:54 Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար 15/05/2024 12:51 Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարություն 15/05/2024 12:45 Սամվել Դանիելյանին Բագրատ Սրբազանին ողջունելու պատճառով ազատելը իշխանությունների ճղճիմ և մորթապաշտ լինելու լավագույն ցուցիչն է. Սոս Հակոբյան 15/05/2024 12:36 Խուլիգանություն՝ Մասիս քաղաքի Հերացու փողոցում. կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը 15/05/2024 12:21 Հայաստանում գնանկում է արձանագրվել, սննդամթերքի գներն իջել են 4,5 %-ով 15/05/2024 12:12 ԱՆ-ն պարզաբանում է, թե ինչու է աշխատանքից ազատվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը 15/05/2024 12:04 ՀՀ ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը 15/05/2024 11:56 Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին 15/05/2024 11:50 Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ 15/05/2024 11:46 Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում 15/05/2024 11:39 Նոր Նորք, Նորք Մարաշ և Էրեբունի վարչական շրջաններում 24 ժամ ջուր չի լինի 15/05/2024 11:28 Հայ շախմատիստները «ոչ-ոքի»-ներով են մեկնարկել Շարժայի միջազգային մրցաշարում 15/05/2024 11:22 Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն 15/05/2024 11:19 Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից 15/05/2024 11:12 Կենտրոնի մի շարք փողոցներում այսօր սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը. Ոստիկանությունը հայտարարություն է տարածել 15/05/2024 11:04 Ինձ համար բոլոր ժամանակներում նողկալի են եղել «կեղծ» ընդդիմադիրները կամ կեղծ «օբյեկտիվները», որոնք այնքան լավ են երևում. Գևորգ Թամամյան 15/05/2024 10:52 ՌԴ-ն չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, այլ ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին 15/05/2024 10:39 Սրբազանի առաջնորդած շարժման տապալումից ամենաշատը պետք է վախենա ՔՊ-ն․ Վահե Հովհաննիսյան 15/05/2024 10:25 Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ 15/05/2024 10:19 ՀՀ-ն արհավիրքի հասցրած ռեժիմը սարսափում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումից, ինչպես նաև Սրբազանի կերպարից. Վիգեն Սարգսյան 15/05/2024 10:16 «ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». ՌԴ փոխարտգործնախարար 15/05/2024 10:12 Արտառոց դեպք՝ Կոտայքում․ տղամարդը մուտք է գործել ծանոթի բնակարան, ստիպել է մերկանալ ու սեռական հարաբերություն ունեցել 15/05/2024 10:08 Գիշերը ձերբակալություններ են եղել 15/05/2024 09:46 «Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է 15/05/2024 09:42 «Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում 15/05/2024 09:37 «Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին 15/05/2024 09:35 «Հրապարակ». Բագրատ սրբազանը սեփական խաղն է առաջ տանում 15/05/2024 09:34 «Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի 15/05/2024 09:33 «Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին 15/05/2024 09:32 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի կինը արդեն գրեթե 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում. Ո՞րն է պատճառը

Տվյալ բաժնի վերջին նյութերը