04/04/2022 19:30
Ցեյլուլիտի առաջացման պատճառներն ու կանխարգելման հնարավորությունները
Եթե տրամադրությունը փչանում է հայելու մեջ ազդրերի և մարմնի այլ հատվածների արտացոլանքին նայելիս, ապա Aysor.am-ի կողմից առանձնացված այս խորհուրդները կօգնեն ներդաշնակ լինելու ինքներդ ձեզ հետ և գրագետ պայքարելու ցեյլուլիտի դեմ։
Նախ հասկանանք, թե ինչից կարող է առաջանալ բոլորին անհանգստություն պատճառող այս երևույթը։ Տարբեր հիվանդությունների պատճառները քննելիս, կնկատենք, որ շատերի հիմքում կարող է ընկած լինել գենետիկան. բացառություն չէ նաև ցելյուլիտը։ Դրա արտահայտման համար պատասխանատու են որոշակի գեների փոփոխություններ. երբ նվազում է թթվածնի ներթափանցումը հյուսվածքների մեջ և ուժեղանում տեղային հիպոքսիան ու բորբոքումը:
Կանացի հորմոնները՝ էստրոգենները, խթանում են ճարպային հյուսվածքի ձևավորումը և ճնշում դրա քայքայումը, ինչը նպաստում է ցելյուլիտի առաջացմանը։ Օրգանիզմը փորձում է անհրաժեշտ էներգիան պահել ճարպային շերտի տեսքով՝ անտեսելով կանանց էսթետիկ նախասիրությունները։
Որոշակի դեր է խաղում աթոռին երկար նստելը և կիպ հագուստ կրելը, ինչը կապված է արյան և ավշի շրջանառության խանգարման հետ։ Ժամանակի ընթացքում դա կարող է հանգեցնել հյուսվածքների այտուցվածության և բորբոքման, ինչը հրահրում է կոլագենի աճը ճարպային բջիջների շուրջ: Ավելորդ կոլագենն այնուհետև ճարպային բարձիկների շուրջ ձևավորում է խիտ միջնապատեր: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց մոտ այս միջնապատերը գտնվում են մաշկի նկատմամբ 90 աստիճանի անկյան տակ, իսկ տղամարդկանց մոտ՝ 45 աստիճանի, ինչն էլ տղամարդկանց միջնապատերն ավելի ճկուն է դարձնում. մեխանիկական ճնշման դեպքում նրանք պարզապես ծալվում և նորից ուղղվում են, մինչդեռ կանանց մոտ դրանք հարթվում են։
Ցելյուլիտ կարող է առաջանալ մարմնի ցանկացածհատվածում. ավելի հաճախ հանդիպում է արյան պակաս շրջանառությամբ մասերում, ուստի պետք է տարբեր վարժություններ կատարել՝ կանխելու և նվազեցնելու առաջացման ռիսկերը։
Մի քանի պատճառ, որոնք ճանապարհ են հարթում ցեյլուլիտի համար
1. Հորմոնալ խանգարումներ (ձվարանների ոչ ճիշտ աշխատանք, վահանաձև գեղձի և այլ էնդոկրին հիվանդություններ)
2.Ժառանգական հատկություններ (հատկապես նյութափոխանակության և մաշկի ծերացման հետ կապված)
3. Սպիտակուցների փոխանակության խանգարում
4. Քրոնիկ հոգնածություն, սթրես, սննդակարգի խախտում
5. Էկոլոգիական պատճառներ
6. Ծխախոտի և ալկոհոլի օգտագործում
Մեր օրերում բավականին շատ են առաջարկվող էսթետիկ միջամտություններն ու ծառայությունները, որոնց մեջ հաճախ դժվար է լինում ընտրություն կատարելը։ Մասնագետներն ու բժիշկ-կոսմետոլոգները օգտագործում են ռադիոհաճախականություն, կենտրոնացված ուլտրաձայնային, ակուստիկ ազդեցություն, տեղային սառեցում և նույնիսկ սուբցիզիա: Վերջին մեթոդը կարելի է անվանել ամենաարդյունավետը, բայց միևնույն ժամանակ ամենատրավմատիկը։
Սակայն միշտ պետք է հիշել, որ առաջնայինը ճիշտ սննդարարգ որդեգրելն ու հեղուկի բավարար ընդունումն է։ Եթե այնուամենայնիվ ցանկանում եք կատարել էսթետիկ միջամտություն, կարող եք սկսել թեթև կոսմետիկ պրոցեդուրաներից և աստիճանաբար անցնել ավելի արմատական էֆեկտների: Սա թույլ կտա ստանալ տեսանելի արդյունք՝ առանց առողջության ավելորդ վտանգների։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։