04/04/2022 11:24
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք
Ապրիլի 4-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Կատարվել է 2048 թեստավորում, առողջացել՝ 18 քաղաքացի:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 581 դեպք, որոնցից 410 124-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2173 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8617 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1678 է:
Ընդհանուր կատարվել է 2 983 263 թեստավորում։