05/04/2022 18:18
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի և եռակողմ հայտարարությունների իրագործման վերաբերյալ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ընթացիկ իրավիճակի, այդ թվում՝ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ, քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում։
Բայրամովն ու Չավուշօղլուն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։