06/04/2022 17:00
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը հայտարարել է, որ դադարեցնում է լիազորությունները։
«Սիրելի՛ աջափնյակցիներ, հարգելի՛ գործընկերներ, այսօրվանից դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա՝ քաղաքական ղեկավարությանը, քաղաքային իշխանության օղակներին, Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին ու բնակիչներին շնորհակալություն հայտնելով վստահության համար։