07/04/2022 19:40
Սերժ Թանկյանն ակտիվացել է․ Արևմուտքից զենք և փող ստանալու իր տարբերակն է առաջարկում
«System of a Down» ռոք խմբի մենակատար, 2018 թվականի «թավշյա» հեղափոխության սփյուռքահայ ջատագովներից Սերժ Թանկյանը կրկին քաղաքական ակտիվություն է դրսևորել։ Նա գրառում է արել «Թվիթերում»՝ աշխարհաքաղաքական զարգացումների կոնտեքստում առաջադրելով սեփական թեզը՝ Հայաստանի անվտանգության վերաբերյալ։
«Միգուցե պետք է համոզենք Ռուսաստանին՝ հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի Արևմուտքը մեզ զենք և փող տա Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարելու համար», – գրել է Թանկյանը:
Մեկ այլ գրառման մեջ էլ վերջինս նշել է, որ թեև գնահատում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը՝ խուսափել Ադրբեջանի հետ էսկալացիայից, սակայն «դա նման է նրան, որ Ուկրաինային խնդրեն խուսափել Ռուսաստանի հետ էսկալացիայից»: