09/04/2022 14:52
Կիպրոսը վերահաստատել է իր աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին՝ առաջիկա բանակցությունների հետ կապված
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն:
«Ջերմ ու բարեկամական հեռախոսազրույց է տեղի ունեցել Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակն:
Կիպրոսը վերահաստատել է իր աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին՝ առաջիկա բանակցությունների հետ կապված»,- գրել է Դեմետրիուն: