09/04/2022 20:30
Այլևս չենք կարող Կիևին սպառազինություն հատկացնել Բունդեսվերի զինապաշարից, բայց դա չի նշանակում, որ ոչինչ չենք կարող անել Ուկրաինայի համար․ Գերմանիայի ՊՆ
Գերմանիան այլևս չի կարող Կիևին սպառազինություն տրամադրել Բունդեսվերի (Գերմանիայի ԶՈՒ) զինապաշարից, մենք սպառել ենք այդ հնարավորությունը, բայց մատակարարումների այլ տարբերակ կարող ենք առաջարկել՝ ուղիղ արդյունաբերական ձեռնարկություններից»,- Augsburger Allgemeine պարբերականին հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը։
«Պետք է անկեղծ ասեմ՝ Բունդեսվերի զինապաշարից մատակարարումների հարցում հասել ենք սահմանագծին։ Չէ՞ որ մեր զինված ուժերը պետք է կարողանան շարունակել ապահովել երկրի և դաշնակիցների պաշտպանությունը։ Բայց դա չի նշանակում, որ այլևս ոչինչ չենք կարող անել Ուկրաինայի համար, այդ պատճառով ճշգրտում ենք, որ մատակարարումները կարող են արվել ուղիղ ռազմարդյունաբերական ձեռնարկություններից»,- ասել է նա։