12/04/2022 12:07
1 զոհ, 3 վիրավոր. ավտովթար՝ Մարտունի-Վարդենիս ճանապարհին
Ապրիլի 11-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 31-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Զիլ-131» ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Զաֆիրայի» 23-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 18-ամյա ուղևոր Ռաֆայել Գևորգյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: