18/04/2022 19:21
«Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել․ 21-ամյա տղան ծխահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 18-ին՝ ժամը 17։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի պահեստում, հայտնում են ԱԻՆ-ից։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խմբերը։
Shamshyan.com-ը հաղորդում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է պահեստային մասում, իսկ «Նոր Զովք» սուպերմարկետից 21-ամյա տղան ծխահարված վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: