19/04/2022 14:12
Սկսվել է Ռուսաստանի լայնածավալ հարձակումը. Զելենսկի
Դոնբասում սկսվել է Ռուսաստանի լայնածավալ հարձակումը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հավելելով, որ Մոսկվան կենտրոնացրել է բանակի զգալի մասը:
«Այս ճակատամարտին Ռուսաստանը երկար է պատրաստվել», - շեշտել է Ուկրաինայի ղեկավարն իր ուղերձում՝ վստահեցնելով, որ ուկրաինական բանակը կռվելու է մինչև վերջ՝ պաշտպանելու այն, ինչն ուկրաինական է:
Զելենսկին խոսել է նաև Եվրամիությանն անդամակցության մասին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի պատմության մեջ դա աննախադեպ հնարավորություն կդառնա երկրի վերականգնման և արդիականացման համար: