Ուշ ախտորոշումը կարող է տեսողության թուլացման պատճառ լինել. Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի հետքերով

20/04/2022 10:55

Ուշ ախտորոշումը կարող է տեսողության թուլացման պատճառ լինել. Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի հետքերով


Aysor.am-ը շարունակում է Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտին նվիրված հրապարակումների շարքը։ Այդ շարքին հետևելով՝ դուք կծանոթանաք այս հիվանդության առաջացման պատճառներին, ախտանշաններին, դրսևորման տարբեր ձևերին, հիվանդության տեսակներին, բուժման և խնամքի առանձնահատկություններին։

Գոյություն ունեն Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի (ՅԻԱ) տարբեր տեսակներ: Նրանք հիմնականում տարբերակվում են ախտահարված հոդերի քանակով (օլիգոարտիկուլյար և պոլիարտիկուլյար ՅԻԱ), ինչպես նաև լրացուցիչ նշանների առկայությամբ, ինչպիսիք են տենդը, ցանը և այլն:

Տարբեր տեսակների ախտորոշումը իրականացվում է հիվանդության առաջին 6 ամիսների ընթացքում ախտանիշերի հսկողության հիման վրա, այդ պատճառով դրանք հաճախ կոչվում են հիվանդության սկզբնական ձևեր։

Համակարգային ՅԻԱ

«Համակարգային» նշանակում է, որ, ի լրումն արթրիտի, կարող են ախտահարվել տարբեր ներքին օրգաններ: Համակարգային ՅԻԱ բնութագրվում է տենդի, ցանի, մարմնի տարբեր օրգանների բորբոքման առկայությամբ, որոնք կարող են արտահայտվել արթրիտից առաջ կամ արթրիտի առկայության ընթացքում: Լինում է տենդ և ցան, որը հիմնականում արտահայտվում է մարմնի ջերմության առավելագույն բարձրացման ժամանակ: Այլ նշաններից են մկանացավը, լյարդի, փայծաղի, լիմֆատիկ հանգույցների մեծացումը, սիրտը և թոքերը պատող թաղանթների բորբոքումը (պերիկարդիտ և պլևրիտ):

Արթրիտը (որպես կանոն, ախտահարվում են 5 և ավելի հոդեր), կարող է առաջանալ հիվանդության սկզբում կամ ավելի ուշ: Այս հիվանդությամբ հիվանդանում են տարբեր տարիքի աղջիկները և տղաները, բայց առավել հաճախ հանդիպում է վաղ և
նախադպրոցական տարիքի երեխաների մոտ:

Հիվանդների շուրջ կեսի մոտ տենդը և արթրիտը տևում են սահմանափակ ժամանակահատված; այս հիվանդների մոտ, որպես
կանոն, երկարաժամկետ պրոգնոզը ավելի բարենպաստ է: Մյուս մասի մոտ տենդը ունենում է նվազման հակում, բայց նույն ժամանակ արթրիտը ավելանում է և երբեմն դժվար է ենթարկվում բուժմանը: Հիվանդների փոքր մասի մոտ տենդն ու արթրիտը պահպանվում են զուգահեռաբար: Համակարգային ՅԻԱ֊ն կազմում է բոլոր ՅԻԱ֊ների 10%֊ից պակաս մասը; այն բնորոշ է մանկական
հասակում և հազվադեպ է հանդիպում մեծահասակների մոտ:

Պոլիարտիկուլյար ՅԻԱ

Պոլիարտիկուլյար ՅԻԱ֊ին բնորոշ է 5 և ավելի հոդերի ախտահարումը հիվանդության առաջին 6 ամիսների ընթացքում և տենդի բացակայությունը: Արյան մեջ ռևմատոիդ գործոնի որոշումը թույլ է տալիս առանձնացնել ՅԻԱ պոլիարթրիտի 2 ձև՝ ՌԳ դրական և
ՌԳ բացասական:

ՌԳ դրական ՅԻԱ պոլիարթրիտը շատ հազվադեպ է հանդիպում երեխաների մոտ (ՅԻԱ բոլոր հիվանդների 5%֊ից քիչ): Այն մեծահասակների ՌԳ դրական ռևմատոիդ արթրիտի համարժեքն է (մեծահասակների մոտ առավել տարածված խրոնիկ արթրիտի տեսակ): Այս տեսակի դեպքում արթրիտը լինում է սիմետրիկ, առաջնահերթ ախտահարվում են հիմնականում ձեռքերի և ոտքերի մանր հոդերը, հետագայում ներգրավվում են այլ հոդեր: Այն ավելի հաճախ հանդիպում է իգական, քան արական սեռի մոտ, և սովորաբար սկսվում է երեխայի 10 տարեկանից հետո: Այս հիվանդությունը հաճախ ունի ծանր ընթացք:

ՌԳ բացասական ՅԻԱ պոլիարթրիտը կազմում է է բոլոր ՅԻԱ֊ների 15-20%֊ը: Այն կարող է առաջանալ բոլոր տարիքի երեխաների մոտ: Ցանկացած հոդ կարող է ախտահարվել. սովորաբար ախտահարվում են և՛ խոշոր, և՛ մանր հոդերը: Երկու ձևերի դեպքում էլ բուժումը պետք է սկսել վաղ՝ ախտորոշումը դրվելուց անմիջապես հետո: Համարվում է, որ վաղ և ադեկվատ բուժումը տալիս է ավելի լավ արդյունքներ: Ամեն դեպքում, հիվանդության վաղ շրջաններում բուժման արդյունքը կանխագուշակելը դժվար է: Այն խիստ տարբեր է տարբեր երեխաների մոտ:

Օլիգոարտիկուլյար ՅԻԱ (կայուն կամ տարածուն)

Օլիգոարտիկուլյար ՅԻԱ֊ն ՅԻԱ֊ի առավել հաճախ հանդիպող ենթատեսակն է, նրան բաժին է ընկնում բոլոր դեպքերի մոտ 50%֊ը: Այս հիվանդությանը բնորոշ է առաջին 6 ամիսների ընթացքում 5֊ից պակաս հոդերի ախտահարումը և համակարգային նշանների բացակայությունը: Այս դեպքում ախտահարվում են խոշոր հոդերը (ինչպիսիք են ծնկան և սրունք֊թաթային հոդերը) ասիմետրիկ ձևով: Երբեմն ախտահարվում է միայն մեկ հոդ (մոնոարտիկուլյար ձև): Հիվանդների մի մասի մոտ առաջին 6 ամսից հետո ախտահարված հոդերի թիվը ավելանում է մինչև 5 և ավելի: Դա կոչվում է տարածուն օլիգոարթրիտ: Եթե ախտահարված հոդերի թիվը ամբողջ հիվանդության ընթացքում մնում է մինչև 5, այդ տեսակը կոչվում է կայուն օլիգոարթրիտ: Օլիգոարթրիտը սովորաբար սկսվում է մինչև 6 տարեկան հասակը և հանդիպում է առավելապես աղջիկների մոտ: Ժամանակին և ճիշտ ընտրված բուժման դեպքում պրոգնոզը հաճախ լավն է, հատկապես, եթե ախտահարված են եզակի հոդեր: Եթե պրոցեսի մեջ ներգրավվում են նոր հոդեր, և զարգանում է պոլիարթրիտ, պրոգնոզը այլ է:

Հիվանդների զգալի մասի մոտ կարող է առաջանալ բարդություն աչքերի կողմից, ինչպես օրինակ, ակնագնդի առաջային հատվածի` աչքը պատող արյունատար անոթներով հարուստ թաղանթի բորբոքում (առաջային ուվեիտ): Քանի որ աչքի թաղանթի
առաջային մասը կազմված է ծիածանաթաղանթից և թարթչային մարմնից, բարդությունը կոչվում է կա՛մ իրիդոցիկլիտ, կա՛մ առաջային խրոնիկ ուվեիտ: ՅԻԱ֊ի դեպքում այս ախտահարումը զարգանում է աննկատ՝ չառաջացնելով որևէ բացահայտ նշան (ցավ կամ կարմրություն): Չախտորոշվելու կամ բուժման բացակայության դեպքում առաջային ուվեիտը զարգանում է և կարող է բերել աչքի լուրջ ախտահարման: Այդ պատճառով շատ կարևոր է այս բարդության վաղ հայտնաբերումը: Քանի որ աչքերը չեն կարմրում, և երեխան չի գանգատվում տեսողության թուլացումից, առաջային ուվեիտը կարող է չնկատվել ծնողների կամ բժշկի կողմից: Ուվեիտի զարգացման ռիսկի գործոն է ՅԻԱ֊ի վաղ սկիզբը և ANA֊ի (հակակորիզային հակամարմինների) առկայությունը։

Բարձր ռիսկով երեխաների համար խիստ կարևոր է պարբերաբար ակնաբույժի զննում հատուկ գործիքի միջոցով, որը կոչվում է ճեղքող լամպ: Ակնաբույժի զննման հաճախականությունը սովորաբար յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ է և պետք է շարունակվի երկար ժամանակ:

Փսորիատիկ արթրիտ

Փսորիատիկ արթրիտը բնութագրվում է արթրիտով՝ համակցված փսորիազի հետ: Փսորիազը մաշկի բորբոքային հիվանդություն է, մաշկային ծածկույթների վրա թեփոտվող մակերեսներով, որոնք հաճախ տեղակայվում են արմունկներին և ծնկներին: Երբեմն միայն եղունգներն են ախտահարվում կամ կա փսորիազի պատմություն ընտանիքում: Մաշկի ախտահարումը կարող է նախորդել կամ
հաջորդել արթրիտի առաջացմանը: ՅԻԱ այս ենթատեսակին մատնանշող տիպիկ նշաններին են պատկանում ձեռքի և ոտքի
մատների ամբողջական ուռածությունը (այսպես կոչված նրբերշիկանման մատներ կամ դակտիլիտ) և եղունգի փոփոխությունները (ծակոտկենություն): Առաջին աստիճանի բարեկամների (ծնողներ, քույրեր և եղբայրներ) մոտ փսորիազի առկայություն նույնպես կարող է լինել: Այս դեպքում նույնպես կարող է զարգանալ առաջային խրոնիկ ուվեիտ, ուստի խորհուրդ է տրվում աչքերի կանոնավոր զննում: Հիվանդության ելքը տարբեր է, քանի որ մաշկը և հոդերը տարբեր ձևով են արձագանքում բուժմանը: Եթե երեխան ունի արթրիտ 5֊ից պակաս հոդերում, բուժումը նույնն է, ինչ որ օլիգոարթիկուլյար ձևի ժամանակ: Եթե երեխան ունի 5-ից ավել ախտահարված հոդ, բուժումը նույնն է, ինչ որ պոլիարտիկուլյար ձևի ժամանակ: Տարբերությունը կարող է կապված լինել բուժման հանդեպ պատասխանով ինչպես արթրիտի, այնպես էլ փսորիազի կողմից:

Էնթեզիտ համակցված արթրիտ

Այս արթրիտի դեպքում առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթների խոշոր հոդերը, և զարգանում է էնթեզիտ: էնթեզիտ նշանակում է «էնթեզների»՝ ջիլը ոսկորին ամրացման տեղի բորբոքում (էնթեզի օրինակ է կրունկը): Այս շրջանում տեղակայված
բորբոքումը սովորաբար ասոցացվում է արտահայտված ցավի հետ: Առավել հաճախ հանդիպող էնթեզիտները տեղակայվում են ներբաններին և կրունկների հետին մակերեսին, որտեղ կպնում են աքիլեսյան ջլերը: Երբեմն այս հիվանդների մոտ զարգանում է սուր առաջային ուվեիտ: Ի տարբերություն ՅԻԱ այլ ձևերի, այս դեպքում սովորաբար լինում են կարմիր և թաց աչքեր (արցունքահոսություն), և առաջանում է լույսի նկատմամբ զգայունություն: Շատ հիվանդներ ունեն HLA B27 կոչվող դրական լաբորատոր թեստ, որը խոսում է հիվանդության ընտանեկան նախատրամադրվածության մասին: Այս ձևով հիմնականում հիվանդանում են տղաները, և այն սովորաբար սկսվում է մինչև 6 տարեկան հասակը: Հիվանդության այս ձևի ընթացքը տարբեր է:

իվանդների մի մասի մոտ հիվանդությունը ժամանակի ընթացքում մեղմանում է, մինդեռ մյուսների մոտ տարածվում է ողնաշարի ստորին հատվածների և կոնքի հոդերի, սակրոիլիալ հոդերի վրա, ինչը բերում է ողնաշարի ծալման սահմանափակման: Մեջքի ստորին հատվածների առավոտյան ցավը, որը ուղեկցվում է կարկամությամբ, շատ բնորոշ է ողնաշարի հոդերի բորբոքմանը: Այս ձևը հիշեցնում է ողնաշարի մի հիվանդություն, որը հանդիպում է մեծահասակների մոտ և կոչվում է
անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ:

Որո՞նք են խրոնիկ իրիդոցիկլիտի պատճառները: Այն կապ ունի՞ արթրիտի հետ

Աչքի բորբոքումը (իրիդոցիկլիտ) առաջանում է աչքերի հանդեպ իմուն համակարգի ոչ նորմալ պատասխանի պատճառով
(աուտոիմուն): Ինչևէ, ճշգրիտ մեխանիզմները հայտնի չեն: Այս բարդությունը գլխավորապես նկատվում է ՅԻԱ֊ի վաղ սկզբով և
դրական ANA֊ով հիվանդների մոտ: Աչքը հոդային հիվանդության հետ կապող գործոններն անհայտ են:

Ինչևէ, կարևոր է հիշել, որ արթրիտը և իրիդոցիկլիտը ունեն իրարից անկախ ընթացք, և ճեղքող լամպով պարբերաբար զննումը պետք է շարունակվի, անգամ եթե արթրիտը լավացման փուլում է, քանի որ աչքի բորբոքումը կարող է առաջանալ առանց ախտանշանների և, նույնիսկ, երբ հոդերի վիճակը ավելի լավ է: Իրիդոցիկլիտի ընթացքը բնութագրվում է պարբերական սրացումներով, ինչը կախված չէ արթրիտի սրացումներից: Իրիդոցիկլիտը սովորաբար հաջորդում է արթրիտին կամ
առաջանում է արթրիտի հետ միևնույն ժամանակ: Ավելի հազվադեպ այն նախորդում է արթրիտին: Այս դեպքերը սովորաբար
ամենաանբարենպաստն են․ քանի որ հիվանդությունը անսիմպտոմ է, ուշ ախտորոշումը կարող է տեսողության թուլացման պատճառ
լինել:

Այս հիվանդությունը երեխաների և մեծահասակների մոտ տարբերվու՞մ է

Մեծ մասամբ՝ այո: ՌԳ դրական պոլիարթրիտը, որը կազմում է մեծահասակների ռևմատոիդ արթրիտի մոտավորապես 70%֊ը, ՅԻԱ-ի դեպքում՝ ընդամենը 5%-ը: Վաղ սկզբով օլիգոարթրիտը կազմում է ՅԻԱ բոլոր ձևերի 50%֊ը, բայց չի հանդիպում մեծահասակների մոտ: Համակարգային արթրիտը բնորոշ է երեխաներին և հազվադեպ է նկատվում մեծահասակների մոտ:

Հետևեք մեր հետագա հրապարակումներին, որտեղ դուք կծանոթանաք Յուվենիլ իդիոպաթիկ արթիտի բուժման տարբեր ձևերին և խնամքի առանձնահատկություններին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:32 Մինչ այս պան Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով

Տվյալ բաժնի վերջին նյութերը