25/04/2022 21:00
Մենք չենք կարող ներել Բայդենին՝ Թուրքիային մարտահրավեր նետելու համար․ Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները Անկարայի համար «ոչ մի նշանակություն չունեն»։ Էրդողանն ասել է, թե Բայդենը պետք է «լավ ուսումնասիրի պատմությունը»։
«Հայկական կողմի հավակնությունները, որոնք իբր ճանաչվում են տարբեր երկրների վարչակարգերի կողմից, մեզ համար ոչ մի նշանակություն չունեն։ Հենց այսպես ենք մենք գնահատում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները։ Պարոն Բայդենը պետք է լավ ուսումնասիրի և իմանա հայերի հետ կապված պատմությունը։ Մենք չենք կարող ներել նրան՝ առանց այս բաներն իմանալու,Թուրքիային մարտահրավեր նետելու համար»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։