Մոտ է այն օրը, երբ այս իշխանությունների կողմից անսահման ստի բեմականացման հերթական փորձը կդառնա վերջինը. Թադևոս Ավետիսյան

25/04/2022 19:08

Մոտ է այն օրը, երբ այս իշխանությունների կողմից անսահման ստի բեմականացման հերթական փորձը կդառնա վերջինը. Թադևոս Ավետիսյան


Հայ մարդն ունի հարատևման համար անհրաժեշտ և բավարար ներուժ։ Հայը իմաստուն, աշխատող, արարող, ստեղծագործ տեսակ է։ Սա մեր հազարամյա պատմության ընթացքում աներկբա ապացուցված փաստ է։ Հայն ունի հավաքական այս բնութագիրը համաշխարհային մեծ ընտանիքում։

Ակնհայտ է նաև, որ մեր երկրում նախորդ չորս տարիներին հանրային կյանքի դժվարացող պայմանների, սոցիալական առաջանցիկ խնդիրների և խորացող լարվածության, մարդկանց իրական եկամուտների կայուն նվազման և աղքատության կայուն աճի հիմնապաճառներն են՝

- իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթյուրումները,
- ապիկարությունը և հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած ձախողումները,
- փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը։

Այս առարկայական հաստատումներն, ի վերջո, «ականջներին օղ» պիտի անի օրվա ձախողակ և ապաշնորհ իշխանությունը։

Ցավոք, իրականում հակառակն է։ Ամեն օր ականատեսն ենք իշխանությունն ամեն գնով պահելու առավել վտանգավոր դրսևորումների։

Բանաձևը նույնն է՝ այն է, ինչով եկան իշխանության․

«ականջահաճո խոստումներ՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով – բացարձակ անպատասխանատու առաջնորդություն՝ համատարած ձախողումներով – կեղծ արդարացումներ՝ ավելի մեծ ստերով և իրավիճակի մանիպուլիացիաներով – ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահ՝ ազգային և հանրային շահի փոխարեն»։

Հատկանշական է բերված փաստերի դրսևորման նաև վերջին օրինակը։

Կառավարության նախորդ նիստում սոցիալական տասնյակ ցուցանիշներից առանձնացրել էին վիճակագրական մեկ ցուցանիշ, որը ինչ-որ չափով ունի դրական միտում։ Եվ այս ցուցանիշով էլ շուրջ մեկ ժամ խաղացին իրավիճակը խեղաթուրելու, հանրությանը մոլորեցնելու իրենց հերթական սցենարը։

Խոսքը վերաբերում է 2021 թվականի մարտի համեմատ՝ այս տարվա մարտին միջին աշխատավարձի շուրջ 15 տոկոսով աճին։ Ընդամենը մեկ ամիս և մեկ ցուցանիշ։ Ընդ որում՝ այս տարվա հունվար-փետրվարին միջին ամսական աշխատավարձի աճի հրապարակված ցուցանիշները համապատասխանաբար կազմել են՝ 6,2 և 7,8 տոկոս։ Ի դեպ, մարտի ցուցանիշը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, բայց «շեֆն» այն արդեն հրապարակեց։ Եվ ՀՀ վիճակագրական կոմիտեն էլ հերթական անգամ ստիպված է լինելու «շեֆի» ասած թիվը նկարել։

Այս անգամ նկարելը կրկնակի դժվար է լինելու․ միջին ամսական աշխատավարձի 15 տոկոս աճ ցույց տալ, երբ օրինակ տնտեսական ակտիվությունն ավելացել է շուրև երկու անգամ պակաս՝ ընդամենը 6,7 տոկոսով, արդյունաբերության ծավալը նվազել է 7 տոկոսով և այլն։

Այնուամենայնիվ, առիթ ստեղծեցին, դրանից «հաճելիորեն» զարմացան և մոռացան նախորդ առնվազն երկու տարիներին արձանագրվող առաջանցիկ գնաճը, որն ընդհանուր առմամբ գերազանցել է միջին աշխատավարձի աճը։

Մոռացան, որ այս ընթացքում խոստացել, սակայն չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը։ Դրանց բարձրացումը նախատեսված չի նաև 2022 թվականին։

Հիշեցման կարգով՝ հատկանշական այլ փաստեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են բնակչության իրական եկամուտների փոփոխությանը՝ սոցիալական ազդեցության տեսանկյունից։

Աշխատողների շուրջ 46 տոկոսը՝ 300000 աշխատողներ ստանում է մինչև 110000 դրամ անվանական աշխատավարձ։ Այսինքն՝ աշխատում են, բայց չափավոր աղքատ են։ Ստանում են նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր տնօրինվող աշխատավարձ (առանց հարկերի)։

Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2020 թվականի 1-ին եռամսյակին կազմել է 61390 դրամ, իսկ 2021 թվականի 4-րդ եռամսյակին՝ 71570 դրամ, աճը շուրջ 17 տոկոսով։

Դրան էլ գումարենք 2022 թվականի հունվար-մարտ ամիսների միջին գնաճը՝ 7,8 տոկոս, իսկ միայն սննդամթերքի գների աճը՝ 12,3 տոկոս, այդ թվում առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը՝ 16 տոկոս, բանջարեղենը՝ 36 տոկոս, կարտոֆիլը՝ 71 տոկոս, շաքարը՝ 21 տոկոս, բենզինը՝ 31 տոկոս, դիզ․ վառելիք՝ 43 տոկոս և այլն։

Գումարենք նաև՝ հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացումը՝ 11 տոկոսով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնինը՝ միջինը շուրջ 6 տոկոսով, ապրիլի 1-ից բնական գազի սակագնինը՝ 3,5-4 տոկոսով։

Ամփոփելով՝ սոցիալական խոստումների և իրականության խզումն այլևս անդառնալի է։ Եվ մոտ է այն օրը, երբ այս իշխանությունների կողմից անսահման ստի բեմականացման հերթական փորձը կդառնա վերջինը ․․․

Հեղինակ՝ Թադևոս Ավետիսյան. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12/08/2022 20:14 Իրաքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 12/08/2022 20:05 «Մեր հնարավորությունները սպառված չեն, պետք է աշխատել, քայլեր ձեռնարկել, նախևառաջ՝ համախմբվել Արցախի շուրջ»․ Կարեն Միրզոյան 12/08/2022 19:55 Հրահանգչամեթոդական պարապմունքի ժամանակ ԶՈւ ԳՇ տեղեկատվության բաժնի սպաները և ՊՆ մամուլի քարտուղարը ներկայացրել են տեղեկատվության արտահոսքի վտանգները 12/08/2022 19:45 Քանոնահար Մարիաննա Գևորգյանը ևս երկու միջազգային մրցանակի է արժանացել 12/08/2022 19:35 Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն, Ժորա Գրիգորյանը՝ պատանիների փոխչեմպիոն 12/08/2022 19:23 Վահան Բիչախչյանը ստացել է Պոգոնի՝ հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը 12/08/2022 19:13 Փաշինյանն ընդունել է Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչներին 12/08/2022 19:00 Արևի համբույր կամ պեպեններ. Ի՞նչ են առաջարկում մասնագետները դրանց վերացման համար 12/08/2022 18:47 Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին 12/08/2022 18:33 Պերֆեկցիոնիզմ. Հիվանդությու՞ն, թե անձնային դրական հատկանիշ 12/08/2022 18:23 Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը կքննի Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխող դատավորի գործը 12/08/2022 18:10 Բերձորից, Աղավնոյից և Սուսից ամեն ինչ տարհանում ենք, որ Ջրականի եկեղեցու ճակատագրին չարժանանան․ Արցախի ԿԳՄՍ փոխնախարար 12/08/2022 18:00 Աչքերի մուգ շրջանակներ. Առաջացման պատճառներն ու խնդրի վերացման ուղիները 12/08/2022 17:52 Տեսչական մարմինը Սյունիքում 104 բեռնափոխադրող վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ է կազմել 12/08/2022 17:41 Վահագն Խաչատուրյանը դեսպանների նշանակման հրամանագրեր է ստորագրել 12/08/2022 17:30 Ի՞նչ է մազերի կերատինային հարթեցումը. Պրոցեդուրայի մասին պատմում է մասնագետը 12/08/2022 17:17 Արցախի ՔԿ-ն վարույթ է ընդունել Ստեփանակերտում տեղի ունեցած վթարի քրգործը 12/08/2022 17:03 Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ու՞մ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով՝ Թուրքիայի՞ն, թե՞ Արեւմուտքին․ Շարմազանով 12/08/2022 16:50 Վայքի ՔՊ-ական քաղաքապետը մի քանի հարյուր միլիոն դրամի ծրագիրը հատկացրել է իրեն պատկանող ընկերությանը․ Էդգար Ղազարյան 12/08/2022 16:35 Սյունիքի սահմանամերձ գյուղերից արտագաղթ չկա․ կանգնած ենք մեր հողի վրա․ Առուշ Առուշանյան 12/08/2022 16:17 Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների թողարկումը 12/08/2022 16:01 Կապանում ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (Տեսանյութ) 12/08/2022 15:46 Գնել Սանոսյանը հետևել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգմանը 12/08/2022 15:32 ՀՀ քաղաքացին դիմելով Ալիևին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել Ստեփանակերտում 12/08/2022 15:14 Սուտը թանկ է նստում պետության ու ժողովրդի վրա, ամեն օր վճարում ենք անդառնալի ու շատ ցավալի կորուստներով․ Ղազինյան 12/08/2022 15:04 Մաքսանենգների և սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին 12/08/2022 14:48 Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 1 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք 12/08/2022 14:25 Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը օգոստոսի 15-ին կդադարեցվի 12/08/2022 14:10 Hürriyet. «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսազրույց» 12/08/2022 13:56 Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց 12/08/2022 13:45 ՌԴ խաղաղապահ զորախմբի վարորդի և Ասկերանի բնակչի ավտոմեքենաների բախման հետևանքով 4 կին տեղում մահացել է 12/08/2022 13:40 Թուրքիայի կողմից ահաբեկիչներին Իրանի սահմանի մոտակայք տեղափոխելը «կրակի հետ խաղ է» 12/08/2022 13:24 Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. Դավիթ Բաբայան 12/08/2022 13:12 Թուրք պատգամավորը հույս է հայտնել, որ կբացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները 12/08/2022 12:54 Հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով․ Իրանի պաշտոնյա 12/08/2022 12:36 Նախաձեռնել եմ ՄԻՊ-ին առընթեր երիտասարդների և երեխաների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը. Քրիստիննե Գրիգորյան 12/08/2022 12:24 Գեղարքունիքի բնակիչը գերեզմանատանն անառակաբարո գործողություններ է կատարել 9-ամյա տղայի նկատմամբ 12/08/2022 12:15 «Նորածինը ծնվել է մահացած»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը 12/08/2022 12:08 Թուրքիան «փափուկ բարձի» ուժով մաս-մաս յուրացնում է Հայաստանի հողերը և իրագործում Մեծ Թուրանի ծրագիրը. Գևորգ Դանիելյան 12/08/2022 11:53 Լաչինի միջանցքի նոր երթուղին կհասնի Սյունիքի Կոռնիձոր համայնք․ ի՞նչ ճանապարհ է կառուցվում Արցախը Հայաստանին կապելու համար (Տեսանյութ) 12/08/2022 11:44 Կասեցվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեությունը 12/08/2022 11:28 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին 12/08/2022 11:20 Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի 12/08/2022 10:51 Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում 12/08/2022 10:34 Ադրբեջանը փորձում է ստեղծել իրավիճակ, որի պայմաններում առավելագույնս կկանխվի զինված դիմակայության, պայքարի բոլոր հնարավորությունները. Տիգրան Աբրահամյան 12/08/2022 10:25 «Ժողովուրդ». Սպառողական զամբյուղը ամսական կտրվածքով բավականին թանկացել է 12/08/2022 10:15 «Ժողովուրդ». Ֆուտբոլիստ զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև այլ ֆուտբոլիստներ 12/08/2022 10:06 «Հրապարակ». Աշնանային շրջագայությունների գրաֆիկը՝ գործուղումների տեսքով մեծ արագությամբ է գծվում 12/08/2022 10:03 «Ժողովուրդ». «Արդշինբանկ»-ում ոսկու գրավադրմամբ վարկ վերցնելը ռիսկայի՞ն է 12/08/2022 09:57 «Հրապարակ». ՔՊ-ում հասկանում են, որ քիչ թե շատ հեղինակավոր անձնավորության մոտ իրենք վարկանիշ չունեն 12/08/2022 09:49 «Հրապարակ». «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ երեկ մեկնել են Արցախ 12/08/2022 09:45 Արցախում հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել․ ԱՀ ՊԲ 11/08/2022 20:04 Իրաքից արևադարձային տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան 11/08/2022 19:51 Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պողոտա-Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը 11/08/2022 19:38 Հայաստանից 303 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ 11/08/2022 19:25 Արցախում մոտ 48 000 դիմումատու ակնկալում է օգտվել պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական աջակցությունից 11/08/2022 19:12 Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն արդեն նշանակվել է և ժամանել է Հայաստան 11/08/2022 19:00 Կրկնակզակ. Առաջացման հիմնական պատճառները և շտկման եղանակները 11/08/2022 18:51 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է 3 ոսկե մեդալ 11/08/2022 18:40 «Ում հետ որ անհրաժեշտ է, իհարկե, կհանդիպենք»․ «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ այցելել են Արցախ 11/08/2022 18:30 Ի՞նչ է ճողվածքը. Երեխաների մոտ խնդրի առանձնահատկությունները 11/08/2022 18:20 Զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների, սպա-հոգեբանների, գնդերեցների և ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ հավաք-խորհրդակցություն է անցկացվել 11/08/2022 18:08 «Սիրելի՛ հայրենակիցներ, երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց»․ Արցախի ԱԳ նախարար 11/08/2022 18:00 Տղամարդու անպտղություն. պատճառները, բուժումը. ներկայացնում է ուրոլոգ-անդրոլոգը 11/08/2022 17:48 «Հորս առևանգման փաստով քիչ առաջ ձերբակալվեց ԱԺ նախկին պատգամավորը»․ Խաչատուր Քոքոբելյանը շնորհակալություն է հայտնում ոստիկանապետ Վահե Ղազարյանին 11/08/2022 17:38 Դուպլեքս հետազոտություն. ցուցումները 11/08/2022 17:32 Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի 11/08/2022 17:21 Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում (Տեսանյութ) 11/08/2022 17:12 Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ․ «Հետք» 11/08/2022 17:01 Ամենաակտիվ սրացումների ժամանակ մեր և թշնամու միջև կորուստների հարաբերակցությունը 1-ը 7-ի դեմ էր՝ այն դեպքում, երբ «Արցախի օդը բաց էր», «զինվորը՝ սոված ու մերկ», բանակը՝ «թալանվող»․ Սենոր Հասրաթյան 11/08/2022 16:49 Գրություն եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ, թե Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հանձնումը ու՞մ կողմից է համաձայնեցվել․ Թագուհի Թովմասյան 11/08/2022 16:38 Թուրքիան ամեն բան անում է, որ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ կապիտուլիացիոն բանակցություններն ընթանան ուղիղ, առանց միջնորդների` լիարժեք իրականացնելու համար իր նպատակները․ Թուրքագետ 11/08/2022 16:27 Քրիստոնեական բնօրրան Արցախը կրկին կուլ գնաց նավթագազային պայմանագրերի ու ռեգիոնալ կոմունիկացիաների դիմաց․ հաշիվը նորից փակեցինք մենք` մեր երեխաների արյան գնով․ Զաքարյան 11/08/2022 16:21 ԲԴԽ-ն մերժեց դատավոր Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը 11/08/2022 16:08 Բանկերից մեկի նախկին աշխատակիցը խաբեությամբ հափշտակել է քաղաքացու կողմից որպես ավանդ ներդրված գումարը 11/08/2022 15:41 Դիմակավորված անձը հարձակվել է «Հայէկոնոմբանկ»-ի՝ գումար տեղափոխողի վրա, բայց պայուսակը պատռվել է, 7 մլն դրամը՝ թափվել 11/08/2022 15:18 Ոստիկանները վերջին մեկ օրում բացահայտել են հանցագործության 51 դեպք 11/08/2022 15:02 Վերջին շրջանում Արցախում կիբերհանցագործությունների թիվն ավելացել է 11/08/2022 14:44 Դավիթ Տոնոյանի և մյուսների մասով քրգործը կուղարկվի Հակակոռուպցիոն դատարան 11/08/2022 14:28 Հայաստան-Թուրքիա հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա. ԱԳՆ 11/08/2022 14:19 Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին 11/08/2022 14:10 Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները 11/08/2022 13:55 Օգոստոսի 14-ին կնշվի Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 11/08/2022 13:47 Բերձորը, Սուսն ու Աղավնոն թշնամուն զիջելը նշանակում է նրա համար ևս մեկ հաղթանակի օր ապահովել. Վարդան Ոսկանյան 11/08/2022 13:39 Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին 11/08/2022 13:34 Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան. ՌԴ ԱԳՆ 11/08/2022 13:19 Մոսկվան անհիմն է համարում Ղարաբաղում խաղաղապահներին ուղղված քննադատությունը 11/08/2022 13:03 Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը օգոստոսի 15-26-ը ներառյալ արձակուրդ կմեկնի 11/08/2022 12:50 «Պետք է շատ խոսենք»․ Քերոբյանը պատասխանեց, թե ինչ է անում Հայաստանը՝ Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեծացնելու ուղղությամբ 11/08/2022 12:31 «Օրերի հարց է»․ Քերոբյանը վստահեցնում է՝ լաստանավային բեռնափոխադրման ծառայությունը կգործի 11/08/2022 12:26 Ադրբեջանն ավարտել է Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությունը 11/08/2022 12:12 Մխիթարյանն ընկերական խաղում գոլի հեղինակ է դարձել 11/08/2022 11:54 Ամեն տարի գյուղացիներն ասում են՝ վայ, խաղողի գինն ընկավ․ Փաշինյան 11/08/2022 11:47 Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը 11/08/2022 11:34 «Հավանաբար, վաղն այլևս փոսեր չենք ունենա»․ կառավարության նիստին Փաշինյանն ու Սանոսյանն անդրադարձան Տաթև-Աղվանի ճանապարհի վիճակին 11/08/2022 11:31 Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել . Փաստաբան 11/08/2022 11:22 Վանաձորի որոշ հասցեներում վաղը գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 11/08/2022 11:01 «Ժողովուրդ». «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավար կազմի աշխատավարձը, որ սկսվում է մոտ 3 մլն դրամից, պետք է պահպանվի, իսկ սղաճը պիտի բնակիչը լրացնի 11/08/2022 11:00 «Հրապարակ». ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություններ են նախատեսվում 11/08/2022 10:57 Փաստաբանները խնդրել են Աղվան Հովսեփյանի գործով արտահերթ դատական նիստ հրավիրել

Տվյալ բաժնի վերջին նյութերը