Ի՞նչ է կոլիկը. Մանկաբույժը պատմում է դրա առաջացման պատճառների և ծնողների քայլերի մասին

26/04/2022 18:30

Ի՞նչ է կոլիկը. Մանկաբույժը պատմում է դրա առաջացման պատճառների և ծնողների քայլերի մասին


Մանկական (կամ աղիքային) կոլիկը աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ խանգարումներից է, որը երեխաների մոտ առաջանում է կյանքի առաջին շրջանում:

Մինչև հինգ ամսական նորածնի մոտ աղիքային կոլիկ ախտորոշելու համար բժիշկները պետք է համոզվեն, որ երեխան սնունդ է ստանում իր տարիքի համար բավարար ծավալով, չունի ջերմության կամ այլ հիվանդությունների ախտանիշներ, զարգանում է ըստ իր տարիքի, մայրիկը պարբերաբար կերակրում է երեխային։

Կոլիկի առաջացման պատճառների, կանխարգելման և այդ ֆոնի վրա ծնողների հոգեկան վիճակի բարելավման մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է մանկաբույժ Էլեն Թադևոսյանի հետ։

- Ե՞րբ է սկսվում կոլիկն ու ի՞նչ դրսևորումներ կարող է ունենալ։

- Մանկական կոլիկը սովորաբար սկսվում է երեխայի կյանքի երկրորդ, կամ երրորդ շաբաթում և իր գագաթնակետին է հասնում վեցերորդ շաբաթում: Երեք ամսից հետո լացի ինտենսիվությունն ու տևողությունը սկսում է նվազել, իսկ հինգ ամսից այն դադարում է: Կարևոր է շարժվել «երեքի կանոն»-ով, որն օգտագործվում է մանկական կոլիկը նկարագրելիս՝ երեխան լաց է լինում օրական երեք ժամից ավելի, շաբաթական երեք անգամից ավելի և երեք շաբաթ անընդմեջ։

Կոլիկը կարող է հայտնաբերվել, երբ երեխան, ով բոլոր առումներով առողջ է, նորմալ սնվում է և քաշ է հավաքում, սկսում է առանց որևէ պատճառի բարձր և հիստերիկ լաց լինել: Նա լարվում է, կարմրում, ոտքերը ձգում դեպի ստամոքս և, երբեմն, դժվարությամբ է դատարկում աղիներն ու հեռացնում գազերը։

Շատ դեպքերում, տևական լացի գանգատներով պայմանավորված, ծնողները կարծում են, որ երեխան լուրջ հիվանդություն ունի։ Բժիշկը առաջին հերթին ուշադրություն է դարձնում երեխայի տարիքին, գնահատում է լացի նոպաների տևողությունը և դրանց առաջացման ժամանակը։ Նա փորձում է որոշել՝ դա ֆունկցիոնալ խանգարում է, թե օրգանական։ Քաշի ավելացումը հուսալի նշան է, որ օրգանական պաթոլոգիա չկա:

- Որո՞նք են կոլիկի առաջացման հիմնական պատճառները։

- Այս երևույթը բացառապես աղեստամոքսային տրակտի խնդիրների հետ կապելը ճիշտ չէ: Ենթադրվում է, որ դրան կարող են հանգեցնել ծննդյան ցածր քաշը, նյարդային և էնդոկրին համակարգերի, մարսողական համակարգի անբավարարությունը, ստամոքս-աղիքային տրակտի շարժիչային խանգարումները, ծխախոտի ծխի կանոնավոր ազդեցությունը և այլ գործոններ։

- Ինչպե՞ս կարելի է կանխատեսել ռիսկերն ու փորձել օգնել երեխային։

Հղիության ընթացքում մայրը և նրա մտերիմները կարող են նվազեցնել երեխայի մոտ կոլիկի հավանականությունը: Եթե ​​մայրը հղիության առաջին շաբաթներին իմանում է ռիսկի գործոնների մասին, նա կարող է երեխային մանկական կոլիկից պաշտպանելուց բացի, նվազեցնել դրանց առաջացման հավանականությունը, օրինակ՝ դադարեցնել ծխելը, կամ դիմել հոգեբանի՝ անհանգստությունը նվազեցնելու համար:

Կոլիկը ազդում է ինչպես կրծքով կերակրվող, այնպես էլ արհեստական ​​կերակրմամբ երեխաների վրա: Կախված սնուցման տեսակից՝ տարբերվում են այն մեթոդները, որոնցով կարելի է մեղմել երեխայի վիճակը։ Մայրիկը պետք է վերահսկի երեխայի՝ կրծքի վրա անցկացրած ժամանակը և չչարաշահի այն: Անկախ կերակրման տեսակից, կարող են օգտագործվել նուրբ, բայց արդյունավետ մեթոդներ. շատ երեխաներ հանգստանում են շրջանաձև շարժումներով փորը շոյելիս, կամ դրա վրա տաք անձեռոցիկ դնելով։

Հազվադեպ, մանկական կոլիկը կապված է աղիներում ալերգիկ բորբոքման հետ:  Հիշեք, որ միայն բժիշկը կարող է դեղորայք և բուժմանն օժանդակող այլ միջոցներ նշանակել:

- Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին նման իրավիճակում հավասարակշռություն պահպանելու համար։

- Այսպես թե այնպես, ամենօրյա երկարատև լացի դրվագները նվազեցնում են ընտանիքի բոլոր անդամների կյանքի որակը։ Նման դեպքերում արժե դայակ վարձել կամ խնդրել հարազատներին օգնել։ Մեկ այլ տարբերակ է, երբ մայրիկն ու հայրիկը պարբերաբար թույլ տան միմյանց հանգստանալ՝ հերթապահելով փոքրիկի կողքին։ Կոլիկը կարող է առաջացնել սթրես և անհանգստություն, և հենց ծնողներն են, ովքեր առաջինն ունեն բժշկի օգնության կարիքը։

Մի քանի խորհուրդ մանկաբույժից՝ ուղղված կոլիկի շրջանի հեշտ հաղթահարմանը

Անհանգիստ մի՛ սպասեք յուրաքանչյուր նոր «հարձակման», այլ ձեր ազատ ժամանակն օգտագործեք բավարար քնի համար։

Եթե ​​հոգեբանական անհանգստություն եք զգում, ընդունեք տաք ցնցուղ, քայլեք մաքուր օդում, խմեք բուսական հանգստացնող դեղամիջոցներ՝ միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո։

Մի՛ խուսափեք սիրելիներից աջակցություն և տնային օգնություն խնդրել։

Պատահական չէ, որ անգլերեն աղբյուրներում կոլիկը կոչվում է «վհուկների ժամ»։ Չնայած կոլիկի պատճառները լիովին պարզված չեն, չկա մի ունիվերսալ միջոց, որը երաշխավորված կլինի դադարեցնել երեխայի լացը: Այս ժամանակահատվածում երեխան կարիք ունի հանգիստ մոր ու իրավասու մանկաբույժի։ Նա կհետևի, որ երեխան զարգանա ըստ տարիքի, կխոսի կրծքով և արհեստական ​​կերակրման առանձնահատկությունների մասին, ինչպես նաև կառաջարկի պարզ հնարքներ, որոնք կօգնեն երեխային ավելի արագ հանգստացնել։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:57 Ազատավան գյուղում բախվել են VAZ-ն ու KamAZ-ը․ զոհ և տուժածներ կան Այսօր, 19:41 Պորտուգալիան և Դանիան շատ ուժեղ հավաքականներ ունեն․ Մեծ տարբերություն չկա, թե նրանցից որը կլինի մեր մրցակիցը․ Վարազդատ Հարոյան Այսօր, 19:23 «Չեն կարողացել փաստել մսի սպանդանոցային ծագումը»․ ՍԱՏՄ-ն հայտնում է՝ առգրավել և ոչնչացրել են մեկ տոննա միս Այսօր, 19:05 Շմոլ գազից թունավորում. Ի՞նչ անել Այսօր, 18:48 Ֆրանսիան նոր վարչապետ ունի Այսօր, 18:30 Լարսը փակվեց նաև մարդատար ավտոմեքենաների համար Այսօր, 18:22 Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար Այսօր, 18:07 «Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»․ Գոռ Աբրահամյան Այսօր, 17:53 «ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում»․ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Այսօր, 17:38 Ավտոմեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել․ տուժած քաղաքացիներ կան Այսօր, 17:19 Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու մարզերի, Ապարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին առկա է մերկասառույց Այսօր, 17:04 «ՔՊ-ական հակում ունեցողներին կաշառելու ձև է»․ Բագրատյանը հիշեցնում է՝ բյուջեն բոլորինն է, իշխանությանը ոչ ոք իրավունք չի տվել հանրային միջոցները ծախսել մի հատուկ սոցիալական խավի բարեկեցության վրա Այսօր, 16:51 ՀՀ տարածքում «Ստարլինկ ԷՅԷՄ» ՍՊ ընկերության հայտերը բավարարվել են․ թևակոխում ենք թեստավորման փուլ․ Հայրապետյան Այսօր, 16:34 Կոտայքի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Այսօր, 16:29 Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգը. Նարեկ Հախնազարյան Այսօր, 16:24 Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա Այսօր, 16:20 Քննարկվել է ուղևորների և բեռների վերահսկողությունը սահմանային կետում․ նախանշվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը Այսօր, 16:07 Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. Գաբրիելյան Այսօր, 15:49 Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ․ Ֆարմանյան Այսօր, 15:38 Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար Այսօր, 15:30 44–օրյա պատերազմում զոհվածների մասունքներ կան, որոնք, վնասման աստիճանից ելնելով, ԴՆԹ փորձարկման ենթակա չեն. Նախարար Այսօր, 15:13 ՄՊՀ-ն ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների Այսօր, 15:01 Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալու է «իրական հերոս». Էլինար Վարդանյան Այսօր, 14:47 «ՀՀ վերազինումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում խաղաղության վրա»․ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Այսօր, 14:39 Շանթ Սարգսյանը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Այսօր, 14:35 «Վանաձոր ԲԿ»-ում մահացած 13-ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից, առավոտյան վիճակը կտրուկ վատացել է. ԲԿ Այսօր, 14:19 Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Գաբրիելիուս Լանդսբերգիսի աջակցությունը Հայաստանին Այսօր, 14:17 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 145 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 26 մարդ Այսօր, 14:13 Բախվել են «Dodge»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 2 վիրավոր Այսօր, 14:08 Անհուսալի վարկեր ունեցող անձանց համար կիրականացվի աջակցության ծրագիր Այսօր, 14:07 Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ծրագրված չէ. Պեսկով Այսօր, 14:02 «Արթկոսմեդ»-ի լիցենզիան կկասեցվի. նախարարությունը մինջորդություն է ստացել Այսօր, 13:57 Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը (Տեսանյութ) Այսօր, 13:52 Վանաձորում ժողովրդավարությունը վտանգված է. մի՛ արհամարհեք վանաձորցուն. Վահե Դոխոյան Այսօր, 13:47 ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն միանշանակ տեսնում եմ, պետք է շարունակել պայքարել. Օկամպո Այսօր, 13:37 Դավիթ Խուդաթյանը Գյումրու համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Սարիկ Մինասյանին Այսօր, 13:31 Փաշինյանի նոր խաղը՝ Գյումրիում. փրայմերիզ, ռեբրենդինգ և կուլիսային բանակցություններ. Գագիկ Համբարյան Այսօր, 13:23 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Այսօր, 13:20 Մեքենան բախվել է պարսպին, 18-ամյա ուղևորը մահացել է Այսօր, 13:04 «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել. մահվան հանգամանքները պարզվում են Այսօր, 13:01 Աշխատում ենք հանրային սննդի օբյեկտների հետ, որ վերանայեն սննդի մեջ աղի չափաքանակը. Անահիտ Ավանեսյան Այսօր, 12:42 Տոն, որ քիչ ժողովուրդների է հասու Այսօր, 12:34 Թուրքիան Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել Այսօր, 12:29 «Գում»-ի շուկայից մոտ մեկ տոննա միս է առգրավվել. այն կոչնչացվի. ՍԱՏՄ Այսօր, 12:25 Ադրբեջանում զորակոչի առավելագույն տարիքը կկրճատվի՝ 35-ից հասցվելով 30 տարեկանի Այսօր, 12:18 Իշխանությունը նախատեսում է Սուրբ Հովհաննեսի «վնասվածքաբեր» ճանապարհին աստիճաններ կառուցել Այսօր, 11:59 Տարածքային զարգացման հարցերով քննարկում՝ մարզպետների մասնակցությամբ Այսօր, 11:45 Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը՝ հատուկ թույլտվություններով Այսօր, 11:39 Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Այսօր, 11:36 ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայի տարածքից ձերբակալվածների հետ զրուցելու Այսօր, 11:27 «Գումի» շուկայում լարված իրավիճակ է Այսօր, 11:21 LIVE. Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը Այսօր, 11:18 «Գումի» շուկայի տարածքից 8 մարդ է ձերբակալվել․ քաղաքացիներից մեկը փորձել է ինքնահրկիզվել Այսօր, 11:13 Team ընկերությունների խումբը ձեռք է բերել իռլանդական Imagine օպերատորի բաժնետոմսերի վերահսկող փաթեթը Այսօր, 11:07 Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար. Գալուզին Այսօր, 11:03 ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Այսօր, 10:51 Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին մեքենաներ են բախվել Այսօր, 10:38 Զելենսկին մերժել է Սուրբ Ծննդին հրադադարի վերաբերյալ առաջարկը. ՌԴ ԱԳՆ Այսօր, 10:33 Հայաստանին, Վրաստանին, Թուրքիային սառնամանիքներ են մոտենում Այսօր, 10:10 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստան Այսօր, 10:05 Դամասկոս էր այցելել առաջին օտարերկյա պաշտոնյան՝ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության տնօրենը․ դափնիները հավաքելու ժամանակն է․ Գեղամյան Այսօր, 09:50 Թռիչքներ են չեղարկվել կամ հետաձգվել․ պատճառը մռախուղն է Այսօր, 09:43 Արագածոտնի մարզի ավտոճանապարհները դժվարանացանելի են, Սյունիքի, Ախուրյանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Դիլիջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Փարաքարում Գյումրու օրինակով արտահերթ ընտրություններ կլինե՞ն Այսօր, 09:16 «Հրապարակ». ԳՐԵԿՈ-ի զեկույցը դեղին քարտ՝ ուղղված իշխանություններն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». Ինչի համար է վարչապետի աշխատակազմը 700 հազար դրամի 100 շապիկ գնել Այսօր, 09:10 «Հրապարակ». Արսեն Թորոսյանը պատասխանատվության ենթարկվելու փոխարեն շուտով պաշտոնի առաջխաղացում կունենա Այսօր, 09:09 «Ժողովուրդ». Սարիկ Մինասյանը Փաշինյանի պահանջները բավարարելու համար շտապել է ՔՊ-ին անդամակցության հայտ ներկայացնել Այսօր, 09:07 «Հրապարակ». Գեղամ Նազարյանից պահանջել են, որ հեռանա նաև խմբակցությանը հատկացված հարկաբաժնից Այսօր, 09:05 «Ժողովուրդ». Ինչու է հետաձգվել Սյունիքում Էկոպարեկային ծառայության մեկնարկը Այսօր, 09:04 «Հրապարակ». Հետողորմյա են արել ցույց տալու համար, թե դասագրքի վրա մտածված չեն տեղադրել ապազգային նկար Այսօր, 08:57 Փաշինյանը Գյումրու ղեկավարի պաշտոնակատար է նշանակել ու Շիրակի մարզպետի թեկնածու առաջադրել 12/12/2024 22:35 Ի՞նչ անել, երբ երեխայի մոտ ախտորոշվում է ծանրալսություն 12/12/2024 22:18 Սկսել եմ TOEFL պարապել. Աննա Հակոբյան 12/12/2024 22:03 29-ամյա կինն ու 17-ամյա պատանին թմրանյութ են պատրաստել ու իրացրել 12/12/2024 21:46 Կիևը մերժել է գերիների փոխանակման առաջարկը 12/12/2024 21:27 Տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան ձևաչափով խորհրդակցություններ․ ԱԳՆ 12/12/2024 21:02 Պարտված մարդը չի՛ կարող խոսել «ազգ - նահատակ» լինելու մասին՝ իր պարտությունը տարածելով ողջ ժողովրդի վրա․ Բագրատ Սրբազան 12/12/2024 20:45 Կոտայքում, Գեղարքունիքում ձյուն է տեղում 12/12/2024 20:28 Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու դեմ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով 12/12/2024 20:10 Ուկրաինան ՌԴ Պետդումայի նախագահ Վոլոդինին հեռակա կարգով «դատապարտել է» 15 տարվա ազատազրկման 12/12/2024 19:53 Կրծքագեղձի իմպլանտները՝ հազվագյուտ լիմֆոմայի պատճառ 12/12/2024 19:37 3 մեքենաներ են բախվել Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին․ տուժած քաղաքացիներ կան 12/12/2024 19:20 Ադրբեջանի պահանջները չեն դադարում․ Տիգրան Աբրահամյան 12/12/2024 19:01 Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ է հանդիպել 12/12/2024 18:44 ԱԱԾ-ն տվյալներ է ստացել հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մասին 12/12/2024 18:36 21-ամյա երիտասարդը Գորիսի դիտակետ-հարթակից վայր է ընկել և մոտ 50 մետր գլորվել ներքև 12/12/2024 18:22 Վերակառուցված ջրագծերի միացումներով պայմանավորված՝ Արարատ քաղաքի ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով 12/12/2024 18:07 Շախմատի պատմության ընթացքում ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոն հռչակվեց 18-ամյա Գուկեշ Դոմարաջուն 12/12/2024 17:57 Team Telecom Armenia-ն ապագա ներդրողներին ներկայացրեց Կայուն զարգացման պարտատոմսերը 12/12/2024 17:41 «Հարկատուների գումարով գործող, «հանրային» կոչվող հեռուստատեսությունից պահանջում ենք տրամադրել եթեր՝ մեծ հնչեղություն ունեցող հարցի բարձրաձայնման համար»․ «Միասին» շարժում 12/12/2024 17:25 Աղքատ Տավուշում Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետն ու նրա ենթակաները ճոխ-ճոխ պարգևատրվում են․ Սարգսյան 12/12/2024 17:11 ՄԻԵԴ-ը հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրել 12/12/2024 16:56 Քաղաքապետարանից հորդորում են վառարաններում թափոններ չայրել․ օդն աղտոտվում է 12/12/2024 16:35 ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան 12/12/2024 16:33 Երևանում բախվել են Mercedes GLE53-ն ու Hyundai-ն. դատավորի օգնականը հանել է համարանիշը 12/12/2024 16:27 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում 12/12/2024 16:22 Ադրբեջանի ՊՆ ղեկավարը թուրքական պատվիրակությանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը 12/12/2024 16:22 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ 12/12/2024 16:20 Ակնկալիքը եղել և մնում է հանուն Գյումրու աշխատելը. ՔՊ-ական