
26/04/2022 09:35
«Հրապարակ». Պայքարի կուլմինացիան նախատեսվում է մայիսի 1-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմությունն անցավ վճռական գործողությունների. Իջևանից սկսեցին քայլել, Երևանում ակցիաներ իրականացվեցին` փողոց փակեցին, ՔՊ գրասենյակի մոտ ակցիա արեցին, Ազատության հրապարակում շարունակվում էր նստացույցը, իրազեկման ակցիաներ էին ընթանում:
Երեկոյան Կոմիտասից Բաղրամյանով քայլեցին դեպի Օպերա, երթն առաջնորդում էին Իշխան Սաղաթելյանն ու Լևոն Քոչարյանը: Նրանց ընդառաջ եկած Արթուր Վանեցյանի թիմի հետ հանդիպեցին Ֆրանսիայի հրապարակում: Ապա, որոշ ժամանակ անց, վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ համերգ էր ծրագրված: Այսօր նույնպես բուռն իրադարձություններով լի օր է սպասվում: Պայքարի կուլմինացիան նախատեսվում է մայիսի 1-ին»։