26/04/2022 11:59
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա երեխայի վիճակը ծանր է. առկա է որովայնի և կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն
Մոր կողմից Դեբեդ գետը նետված 2-ամյա երեխայի վիճակը ծանր է, այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
«Ապրիլի 25-ին Ալավերդի քաղաքում երկու տարեկան երեխային գտել են Դեբեդ գետում:
Գետից դուրս բերելուց հետո փոքրիկը ծայրահեղ ծանր վիճոկով տեղափոխվել է հիվանդանոց: Մարզային ԲԿ-ների բժիշկների հետ քննարկումներից հետո որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է որովայնի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, ջրահեղձություն:
Վիճակը ծանր է, գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ», - հայտնել է ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։