27/04/2022 16:51
Փաշինյանը Արմեն Գրիգորյանին արձակուրդ է տրամադրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին արձակուրդ է տրամադրել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 5 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մայիսի 10-16-ը ներառյալ»,-Նշված է վարչապետի որոշման մեջ։