28/04/2022 09:45
«Ժողովուրդ». ՀՀ ոստիկանությունում քննարրկվել է վրաերթի փաստը
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի կողմից երիտասարդ աղջկան մահվան ելքով վրաերթի փաստը քննարկվել է ՀՀ ոստիկանությունում:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանապետը և ոստիկանության պաշտոնյաները նման հարց են բարձրացրել, որ վթարից հետո պետք է մեքենան կագներ և առաջին օգնություն ցույց տար, ինչը չի արվել, և այս դեպքում մնացած հարցերը կտա նախաքննական մարմինը: Համացանցում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ ոչ ոք չի կանգնել։