29/04/2022 15:02
44-օրյա պատերազմի ընթացքում Վրաստանը Բաքվի խնդրանքով փակել է ռուսական զենքի օդային և ցամաքային ճանապարհները դեպի Հայաստան. Ալիև
Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում մեծ ակնկալիքներ կային, որ Ռուսաստանը կմիջամտի ղարաբաղյան պատերազմին։ Դա տեղի չունեցավ։ Որովհետև մենք կռվել ենք մեր տարածքում, այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում, տեղեկացնում է Minval.az-ը։
«Բայց, միևնույն ժամանակ, մենք բոլորս գիտենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար, օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան են ժամանել զենքով բեռնված բեռնատար ինքնաթիռներ։ Մենք հետևել ենք բոլոր ուղղություններով՝ Ռոստովից, Մոզդոկից։ Մենք մեր վրացի բարեկամներին խնդրել ենք փակել օդային տարածքը, և նրանք դա արել են։ Մենք նաև խնդրել ենք մեր վրացի բարեկամներին փակել ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենք տեղափոխելու համար Վրաստանի տարածքով, նրանք դա էլ են արել, և մենք շնորհակալ ենք նրանց», - ասել Է Ալիևը: