30/04/2022 17:41
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը վայր է դրել մանդատը և անցել այլ աշխատանքի
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ապրիլի 26-ին որոշում է ստորագրել, որով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Առուշանյանը վայր է դրել ավագանու մանդատը:
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Աշոտ Առուշանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- նշված է որոշման մեջ։
Աշոտ Առուշանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական: