01/05/2022 12:12
Կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 871 դեպք, 411 հազար 485-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով: Տվյալները ներկայացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հայտնելով, որ կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 1081 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 2629 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք, առողջացել է 435 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 53 հազար 893-ի: