Օդերևութաբանական կախվածություն․ ովքե՞ր են ռիսկի խմբում և ի՞նչ անել, երբ անձրևին տանջում են գլխացավն ու հոդացավը

03/05/2022 17:00

Օդերևութաբանական կախվածություն․ ովքե՞ր են ռիսկի խմբում և ի՞նչ անել, երբ անձրևին տանջում են գլխացավն ու հոդացավը


Տարբեր տվյալների համաձայն, եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն է մոլորակի բնակիչների 75 տոկոսը։ Չնայած  Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգչում առանձին ախտորոշում չկա, սակայն եղանակային պայմանների ազդեցությամբ պայմանավորված՝ ինքնազգացողության վատացումը կամ առողջական խնդիրների առաջացումը շատ երկար ժամանակ է, ինչ հետաքրքրում է հետազոտողներին, բժիշկներին և հենց մետեոպաթներին՝ եղանակից կախվածություն ունեցողներին։

Մետեոզենսունակություն կամ մետեոպաթիա․ մարդու օրգանիզմի վրա օդերևութաբանական գործոնների ազդեցությունն այսպես են անվանում։ Մեր օրգանիզմը երբեմն չի ադապտացվում եղանակի փոփոխություններին, ինքնազգացողության վրա ազդում են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ջերմաստիճանի փոփոխությունը, մթնոլորտային ճնշումը, գեոմագնիսական դաշտը («արևային փոթորիկներ»), օդի խոնավությունն ու տեղումները՝ անձրև, ձյուն, կարկուտ, մառախուղ, օդում թթվածնի մակարդակը, քամու արագությունը, լուսնի փուլերը։

Բժիշկ-կլիմայագետները եղանակային փոփոխությունների ազդեցությամբ պայմանավորված՝ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարման մի քանի հիմնական տեսակ են առանձնացնում։

Սիրտ-անոթային, շնչառական համակարգերի հետ կապված խնդիրներ՝ ճնշման տատանումներ, արագ սրտխփոց կամ սրտի դանդաղ աշխատանք՝ տախիկարդիա և բրադիկարդիա, ցավ սրտի շրջանում, շնչահեղձություն, հաճախացած շնչառություն։

Եղանակային պայմաններն ազդում են նաև արյան անոթների և ուղեղի աշխատանքի վրա, դա արտահայտվում է գլխացավերով, գլխապտույտով, ականջներում աղմուկով, տեսողության խանգարումներով, ընդհանուր թուլությամբ։

Անոթների և գլխուղեղի աշխատանքի հետ կապված խնդիրներն ամենից հաճախ առաջանում են ջերմաստիճանի և օդում թթվածնի պարունակության փոփոխությունների պատճառով։ Օրինակ, ցուրտ եղանակին, երբ թթվածնի մակարդակը բարձր է, անոթները կծկվում են, ինչի հետևանքով բարձրանում է ճնշումը, գլխացավեր ու սրտի շրջանում ցավեր են լինում։ Իսկ շոգ եղանակին, երբ թթվածնի պարունակությունը ցածր է, արյան անոթների տոնուսը, ինչի հետևանքով նաև՝ արյան ճնշումը իջնում է, գլխապտույտ է առաջանում, մարդն իրեն թույլ է զգում։ 

Հենաշարժողական համակարգը ևս զգայուն է եղանակային փոփոխությունների նկատմամբ․ հոդացավ, ոսկրերի, մկանների ցավ կարող է առաջանալ, նյարդային վերջույթների բորբոքում, նախկինում ստացած տրավմաների՝ կոտրվածքների, ինչպես նաև սպիների շրջանում ցավեր։ Ամենատարածվածը հոդացավն է։

Վեգետատիվ և կենտրոնական նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ևս կարող են առաջանալ՝ դյուրագրգռություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ, ապատիա, տագնապ, անհարկի անհանգստություն, անքնություն կամ քնկոտություն, ընդհանուր թուլություն, ուշադրության պակաս, ճնշման տատանումներ։ Եղանակային պայմանների նկատմամբ այսպիսի զգայնությունը երբեմն անվանում են նաև մետեոնևրոզ։ Այն նևրոտիկ խանգարումների դեռևս լիովին չուսումնասիրված, ուստի և՝ պաշտոնապես չամրագրված ենթատեսակ է, երբ մարդու հոգեվիճակը, տրամադրությունը մեծապես կախված է օդերևութաբանական պայմաններից։

Ովքե՞ր են ամենից հաճախ կախվածության մեջ գտնվում եղանակային փոփոխություններից․ քրոնիկ հիվանդություններ ունեցողները, նախկինում կոտրվածքներ և այլ տիպի տրավմաներ ստացածները, վիրահատության ենթարկվածները, ինչպես նաև մարդիկ, որոնք տառապում են սրտանոթային, էնդոկրին հիվանդություններով, նյարդային խանգարումներով, հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիրներով։

Ինչպե՞ս թեթևացնել կյանքը և նվազեցնել եղանակային պայմանների ազդեցությունն առողջության ու ինքնազգացողության վրա։ Ժամանակակից կյանքն իր առավելություններն ունի․ մարդիկ հնարավորություն ունեն տեղեկանալ օդերևութաբանական կանխատեսումների մասին, ծանոթանալ միանգամից մի քանի օրվա կամ մեկ շաբաթվա եղանակի տեսությանը ու նախապես պատրաստվել ոչ բարենպաստ պայմաններին։ Օրինակ՝ եղանակային այս կամ այն դրսևորումից մեկ-երկու օր առաջ նվազեցնել ֆիզիկական ակտիվությունը, ծանրաբեռնվածությունն ու մտավոր գործունեությունը, քչացնել «ինֆորմացիոն աղմուկը»՝ ավելի քիչ դիտել հեռուստացույց, ավելի քիչ օգտվել գաջետներից, ավելի քիչ ժամանակ անցկացնել սոցիալական ցանցերում։ 

Շատ կարևոր է նաև քնի ռեժիմի կարգավորումն ու ճիշտ սննդակարգին հետևելը։ Եղանակային ոչ բարենպաստ պայմաններից առաջ և դրանց ընթացքում հարկավոր է գիշերային քունը 1-2 ժամով երկարացնել։ Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա պետք է բացառել ճարպոտ, ծանր կերակուրները, սուր համեմունքները։ Արյան ցածր ճնշում ունեցողները շոգ եղանակին պետք է ավելի շատ հեղուկ օգտագործեն, իսկ արյան բարձր ճնշում ունեցողները ցուրտ եղանակին պետք է քչացնեն հեղուկների և աղի գործածումը։

Անոթների աշխատանքը կարգավորելու համար խորհուրդ է տրվում կոնտրաստային ցնցուղ ընդունել՝ տաք, ապա սառը ջրով, առավոտյան թեթև մարզանք անել, պարբերաբար զբոսնել մաքուր օդին, հաճախ օդափոխել տունը, աշխատասենյակը։

Մետեոպաթները՝ եղանակային պայմաններից կախվածություն ունեցողները, գոնե ժամանակավորապես պետք է հրաժարվեն վնասակար սովորություններից․ ոչ բարենպաստ օրերին բացառեն էներգետիկ ըմպելիքներն ու ալկոհոլային խմիչքները, ավելի քիչ ծխեն։

Ինչպես հայտնի է, գարնանն ու աշնանը քրոնիկ հիվանդությունները սրվում են, ուստի այս կամ այն քրոնիկ հիվանդությամբ տառապողները, հատկապես արտանոթային ու հենաշարժողական համակարգերի հետ կապված խնդիրներ ունեցողները նախապես պետք է խորհրդակցեն բուժող բժշկի հետ՝ հետևելով նրա ցուցումներին։

Ոչ բարենպաստ եղանակին պետք է հետևել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, օրինակ՝ հաճախակի չափել արյան ճնշումն ու ստուգել սրտի աշխատանքը և ճիշտ ժամանակին կանխել գլուխ բարձրացնող խնդիրը։

Իսկ այն պարագայում, երբ անհանգստացնող երևույթները պարբերական բնույթ են ստանում, ինքնազգացողությունը վատանում է՝ անկախ եղանակային պայմաններից ու տեղումներից, առողջությունը վերականգնել՝ առանց մանրակրկիտ հետազոտության և մասնագիտական օգնության, հնարավոր չէ։ Բժշկին ճիշտ ժամանակին դիմելը, հիվանդությունը վաղ փուլում կանխորոշելը արագացնում է և ավելի արդյունավետ է դարձնում դրա բուժումը։ 

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից 18/04/2024 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 18/04/2024 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան 18/04/2024 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) 18/04/2024 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ 18/04/2024 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում 18/04/2024 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են 18/04/2024 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել 18/04/2024 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 18/04/2024 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ 18/04/2024 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) 18/04/2024 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը 18/04/2024 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի 18/04/2024 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան 18/04/2024 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը 18/04/2024 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր 18/04/2024 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ 18/04/2024 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում 18/04/2024 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ 18/04/2024 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18/04/2024 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա 18/04/2024 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 18/04/2024 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան 18/04/2024 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան 18/04/2024 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին 18/04/2024 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին 18/04/2024 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում