03/05/2022 09:45
«Հրապարակ». Տիգրան Ավինյանն ինտենսիվորեն մտել է քարոզարշավի մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն օրեր առաջ հայտարարեց Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետ առաջադրելու մտադրության մասին և նրա առաջ կանաչ լույս վառեց` գնա և սկսիր քարոզարշավդ: Նա էլ ինտենսիվորեն մտել է քարոզարշավի մեջ` համախոհներ գտնելու և 1 տարի անց ընտրություններում հաղթելու համար:
Անընդհատ հանդիպումներ է ունենում, տարբեր անձանց է տեղավորում «ձայն բերող» պաշտոնների և ամենակարևորը` ՔՊ-ականներից իր թիմն է ձևավորում: Մեզ ասացին, որ վերջերս զարմանալիորեն մտերմացել է Արսեն Թորոսյանի հետ»: