04/05/2022 09:57
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին կհրավիրի նախաքննական մարմին՝ լսելու նրա բացատրությունները
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն օրերս բացատրություն տալու նպատակով ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին կհրավիրի նախաքննական մարմին՝ լսելու նրա բացատրությունները:
«Այնուհետև՝ ապացույցներն ու հիմքերը ուսումնասիրելուց հետո, կորոշի` հարուցել քրեական գործ, թե ոչ: Ինչպես հայտնի է, ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ մարդկանց քացի տալու սովորությամբ, անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրող Նարե Գևորգյանի ու օպերատոր Արման Ղարաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։
Այդ դեպքի առնչությամբ բոլոր փաստերը Քննչական կոմիտեում են, և դժվար է պատկերացնել, թե ինչ հիմքով պետք է քրգործի հարուցումը մերժվի. հանցակազմն ակնհայտ է», - գրել է թերթը: