05/05/2022 17:11
Շտապ բուժօգնության մեքենան Ֆրանսիայի հրապարակ է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց․ Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը վատացած քաղաքացուն ժամանակից շատ ուշ շտապ բուժօգնություն ցուցաբերելու մասին տեղեկություններին։
«Տեղեկացնում ենք, որ Երևանի Ֆրանսիայի հրապարակում ինքնազգացողությունը կտրուկ վատացած քաղաքացու դեպքի կանչով շտապ բուժօգնության մեքենան դեպքի վայր է հասել ահազանգը ստանալուց 7 րոպե անց և ուղիղ 6 րոպեում պացիենտը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ինչն արձանագրված է համապատասխան փաստաթղթերում։
Ցավոք, բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը: Խորապես վշտակցելով մահացածի հարազատներին ու մտերիմներին՝ խնդրում ենք այս դեպքը չդարձնել շահարկումների առարկա՝ այդ կերպ ստվերելով նաև բուժաշխատողների գործադրած բոլոր ջանքերը:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ, ըստ գործող չափորոշիչի, ՇՕ բրիգադը պետք է դեպքի վայր հասնի մինչև 15 րոպեում, սակայն այս դեպքում մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը տեղ է հասել ահազանգը ստանալուց ընդամենը 7 րոպե անց»,- նշված է հաղորդագրությունում։