05/05/2022 14:39
Մի քանի հարյուր կամ հազար մարդ փակում է մեկ-երկու ճանապարհ. անհնազանդության ակցիա ասվածը մի քիչ ուռճացրած է. Վահան Քերոբյան
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ընդդիմության կողմից հայտարարված անհնազանդության ակցիաները ուռճացրած երևույթ է համարում։
«Անհնազանդության ակցիա ասածը մի քիչ ուռճացրած երևույթ է, մի քանի հարյուր մարդ կամ, գուցե, հազար մարդ, որոնք տնտեսության առումով որևէ էական ազդեցություն չունեն, փակում են մեկ-երկու ճանապարհ մեկ կամ երկու ժամով, դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ տնտեսության վրա», - կառավարությունում լրագրողներին հետ զրույցում ասաց Քերոբյանը։
Նախարարը տոտալ գործադուլի պոտենցիալ չի տեսնում։