Տնտեսության մեջ կանանց ներգրավվածությունն այսօր անգերագնահատելի է. Վահան Քերոբյան

06/05/2022 16:42

Տնտեսության մեջ կանանց ներգրավվածությունն այսօր անգերագնահատելի է. Վահան Քերոբյան


ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համաֆինանսավորմամբ ստեղծվող ՀՀ Կանանց ձեռնարկատիրության և զբաղվածության զարգացման հարթակի մեկնարկին նվիրված միջոցառմանը։

Կանանց տնտեսական զորացման հարթակը հնարավորություն կտա խթանել կանանց ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ 

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Վահան Քերոբյանը նշել է, որ տնտեսության մեջ կանանց ներգրավվածությունն այսօր անգերագնահատելի է: Նա նաև ավելացրել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում  կանանց ձեռներեցության խթանման ուղղությամբ, ինչի արդյունքում` մեր երկրում կին ձեռներեցների թիվը զգալիորեն ավելացել է, սակայն դա չի կարող բավարար համարվել։ 

«Ուրախ եմ, իմ գործընկերների հետ միասին ազդարարել մեր համատեղ ջանքերի շնորհիվ ստեղծված կանանց տնտեսական զորացման հարթակի մեկնարկը, բայց նաև հասկանում եմ, որ սա շատ չնչին հնարավորություն է, որ կարողանանք հավասարեցնել կանանց և տղամարդկանց ներգրավվածությունը բիզնեսում։ Լիահույս եմ, որ այս հարթակի գործարկման շնորհիվ շատ կայանք մոտ ապագայում ձեռք կբերեն աշխատանք և շատերը, որ ունեն գործարար հմտություններ, մեծ ցանկություն և բավարար ներուժ, կհաջողեն իրենց բիզնեսում՝ համալրելով այսօր արդեն իրենց տեղն ու դերը գտած և Հայաստանի տնտեսության զարգացման գործընթացում որոշակի դերակատարում ունեցող կին ձեռներեցների շարքերը», -նշել է նախարարը և ավելացրել, որ էկոնոմիկայի նախարարությունը տրամադրված է և կանի հնարավորինս, որպեսզի առաջիկայում էապես մեծանա կանանց ներգրավվածությունը տնտեսության մեջ։

«Հայաստանը բախվում է էկոհամակարգային մակարդակի բարդ խնդիրների, որոնք պահանջում են լուծման համալիր և նորարար մեխանիզմներ։ ՄԱԶԾ-ի նպատակն է խթանել կանանց ձեռնարկատիրական ներուժը և տնտեսական հնարավորությունները Հայաստանում՝ ապահովելով Կառավարության առավել ընդգրկուն մասնակցություն։ Աջակցության այս ինքնատիպ մեխանիզմը ստեղծելու գործում մենք վճռականորեն գործակցում ենք Կառավարության հետ, քանի որ կանանց տնտեսական մասնակցությունը, այդ թվում՝ աշխատանքի արտադրողականության և ձեռներեցության մակարդակի բարձրացման միջոցով, վճռորոշ դեր ունի Կայուն զարգացման նպատակներին հասնելու առումով»,-ասել է Նաթիա Նացվլիշվիլին։

«Լիահույս ենք, որ հարթակը կկայանա իբրև կանանց կարողությունների զարգացման և ձեռներեցության խթանման ազգային գործիք, որը կմիավորի նաև հանրային և մասնավոր բոլոր նախաձեռնությունները։ Նպատակ ունենք այն դարձնել նաև ֆինանսական ռեսուրսները կառավարող, կրկնությունները բացառող ու լավագույն մոդելները տարածող գործիք»,-նշել է իր խոսքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Հարթակն աջակցելու է ձեռնարկատիրության և  զբաղվածության էկոհամակարգի կայացմանը՝ քարտեզագրելով էկոհամակարգի տարբեր դերակատարների կարողություններն ու ռազմավարական նպատակները,  ինչպես նաև մշակելու և ներդնելու է ձեռնարկատիրության ու զբաղվածության խթանման արդյունավետ մոդելներ,  գնահատման համակարգեր, տրամադրելու է հետազոտական տվյալներ՝ տվյալահեն քաղաքականություն մշակելու համար։

Հարթակը նաև աջակցելու է կին ձեռներեցներին և աշխատանք փնտրող կանանց՝ կիրառելով նորարարական գործիքներ,  առաջարկելով ձեռնարկատիրությունը և զբաղվածությունը խթանող թիրախային ծրագրեր, ինչպես նաև տարատեսակ ցանցերի անդամակցության և ֆինանսավորման հնարավորություններ։

Կանանց տնտեսական զորացման հարթակի լիարժեք մշակման և ներդրման շրջանակում կիրականացվեն պիլոտային ծրագրեր՝ նպաստելու առնվազն 50 սկսնակ և 50 գործող կին ձեռներեցների ու 250 ցածր տնտեսական կարողություն ունեցող կանանց տնտեսական զորացմանը։

Հայաստանի տնտեսական կյանքում կանանց աշխատուժի մասնակցությունն ավելի ցածր է, քան տղամարդկանցը․ աշխատունակ տարիքի կանանց 51,4 տոկոսն է միայն աշխատուժի մաս կազմում, մինչդեռ տղամարդկանց պարագայում այդ թիվը 70,6 տոկոս է:

Կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զգալի մասը՝ մոտ 86 տոկոսը, ներկայացնում է փոքր ու միջին ձեռնարկատիրական ոլորտը, մոտ 95 տոկոսն էլ գործունեություն է ծավալում առևտրի և ծառայությունների ոլորտում։

Միջոցառմանը հաջորդել է պանելային քննարկում և հարց ու պատասխան մասնակիցների միջև։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:30 Զորամասերում հուլիսի 1-ին հայտարարվել է անվտանգության օր Այսօր, 17:18 «Պատճառն առողջական խնդիրներն են»․ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Այսօր, 17:06 Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. ՀՀ գլխավոր դատախազ Այսօր, 16:56 ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն․ Արտակ Զաքարյան Այսօր, 16:46 Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել Այսօր, 16:44 «Պաշտոնը մեզ համար նպատակ չէ»․ Թադևոս Ավետիսյանը ևս հրաժարվեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 16:30 Հայկ Մամիջանյանը հրաժարվել է ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից Այսօր, 16:24 Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան Այսօր, 16:17 Մեկնարկում է անկանխիկ գործարքների դեպքում՝ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը Այսօր, 16:07 Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ. պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանն այլևս չի ներկայացնելու Հայաստանն ու եռագույնը Այսօր, 15:58 «Այս իշխանությունը կարծում է՝ ԶՈւ-ն պատժիչ կառույց է»․ Գեղամ Մանուկյանի կալանավորված որդուն ՊՆ-ն հրավիրել է եռամսյա հավաքների Այսօր, 15:43 Ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը Այսօր, 15:36 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված Այսօր, 15:30 Հենրիխ Մխիթարյանը դարձավ «Ինտեր»-ի խաղացող Այսօր, 15:15 Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս Այսօր, 15:08 Մարդասիրական գործունեության համար բժիշկ Ակիրա Իշիյաման պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով Այսօր, 15:01 Երևանում կանցկացվի «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը կրող բարեգործական համերգ Այսօր, 14:51 Team Telecom Armenia-ն Tech Week Gyumri-ի գործընկերն է Այսօր, 14:45 Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Այսօր, 14:41 Հայաստանի երեք ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում է Այսօր, 14:34 «Հայաստանի հետ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր». Քերոբյանն ընդունել է «Մոսմետրոստրոյ»-ի գլխավոր տնօրենին Այսօր, 14:27 Ոչ սթափ վիճակում գտնվող ՊՆ ծառայողը ԵՊՀ-ում կոտրել է դռան ապակին, վնասել սրճեփ սարքը Այսօր, 14:22 Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմասնակցի ՏԻՄ համամասնական ընտրություններին Այսօր, 14:15 Իրավիճակն աբսուրդային է, իշխանությունների հեռացումն՝ անխուսափելի. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարություն են տարածել Այսօր, 14:09 Աղավնոյի բնակիչները հնարավոր է տեղափոխվեն Հին Շեն և Մեծ Շեն բնակավայրեր․ Արցախի ՄԻՊ Այսօր, 14:02 Ես հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան Այսօր, 13:55 Եվրոյի գինն ընկել է՝ հասնելով 410 դրամի, դոլարի գինը շարունակում է ցածր մնալ Այսօր, 13:50 Այսօրվանից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը Այսօր, 13:42 CodeSignal-ը բոլորին հրավիրում է մասնակցել Gyumri Tech Week միջոցառմանը Այսօր, 13:34 Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. Վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներին Այսօր, 13:30 Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը Այսօր, 13:25 Ես չգիտեմ՝ որտեղից եք դուք լսել նման բան. Վլադիմիր Վարդանյանը՝ Բերձորը հանձնելու մասին Այսօր, 13:18 Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան Այսօր, 13:16 Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Այսօր, 13:06 ՊԵԿ-ը կանխել է միջազգային փոստային առաքանիներով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ Այսօր, 12:58 Զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով Այսօր, 12:52 Մասիսում վթարի հետևանքով 6-ամյա երեխա է մահացել Այսօր, 12:38 Որակյալ կրթությունն է հասարակության զարգացման բանալին. Ժաննա Անդրեասյան Այսօր, 12:28 Իշխան Սաղաթելյանը հեռացվեց Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից Այսօր, 12:27 Վահե Հակոբյանը հեռացվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Այսօր, 12:15 «Ընդդիմադիրները լկտի պահվածք են դրսևորում». ՔՊ խմբակցության քարտուղարը չբացառեց, որ ԱԺ փոխնախագահ չեն ընտրի (Տեսանյութ) Այսօր, 12:12 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին Այսօր, 12:03 Մեկնարկել է բուժաշխատողների պարտադիր հավաստագրման երկրորդ շրջափուլը Այսօր, 11:55 «Ռոսատոմը» ներկայացրել է Հայաստանում միջուկային բնագավառի իրավասությունները Այսօր, 11:48 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին. մեկնարկել է նրան պաշտոնից հեռացնելու հարցով ԱԺ նիստը Այսօր, 11:38 Եթե ԱԺ շենքում գտնվող «ուսապարկերը» հայտարարեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, րոպեներ հետո մեր պատգամավորները վայր կդնեն մանդատները. Հրանտ Ավետիսյան Այսօր, 11:24 Իշխան Սաղաթելյանը հրահրել է բախումներ, օգտագործել է ատելության խոսք. մեկնարկել է նրան պաշտոնից հեռացնելու հարցով ԱԺ նիստը (Տեսանյութ) Այսօր, 11:09 Իրադրությունը բավականին բարդ է. Տիգրան Աբրահամյան Այսօր, 11:03 «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ». ֆիլմի և բացառիկ լուսանկարների ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում Այսօր, 10:52 Մաղթում ենք, որ մասնագիտական դժվարին ուղին անցնեք պատասխանատվությամբ. Դատավորների միությունը՝ դատախազներին Այսօր, 10:47 Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ հարաբերությունների վերընթաց զարգացումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Այսօր, 10:41 Հայ-ֆրանսիական համագործակցության հերթական միջոցառումը` ակնաբույժների համար. Փոխնախարարն այցելել է Գյումրի Այսօր, 10:37 Վիճաբանություն և դանակահարություն` Գյումրիում, 29-ամյա երիտասարդ է վիրավորվել Այսօր, 10:32 Հուսանք՝ ԱՄՆ ջանքերը կլինեն շարունակական և կհասնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր նպատակին. Փոխվարչապետ Այսօր, 10:22 ՏԿԵ նախարարը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին Այսօր, 10:19 «Հրապարակ». Հոսպիտալացված Ջհանգիրյանին են այցելել Վահագն Խաչատուրյանը, իսկ հաջորդ օրը՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Այսօր, 10:11 «Ժողովուրդ». ԱԱԾ-ում հարցաքննվել է Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում կառուցված առանձնատան կասկածելի վաճառքի գործը քննող քննիչը Այսօր, 10:04 «Հրապարակ». Փաշինյանն այնքան է գինովցած եղել, որ Սպիտակցի Հայկոյին խոստացել է՝ «սեպտեմբերի 21-ին դու երգելու ես Հանրապետության հրապարակում» Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Միմյանց հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող ընդդիմադիրներն ու իշխանականները հանդիպումներ են ունենում օտար երկրների հայաստանյան «տարածքներում» Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Հայկ Մարությանն ի՞նչ կապ ունի շուրջ 16 մլրդ դրամի չարաշահումների հետ Այսօր, 09:42 «Հրապարակ». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, բառի բուն իմաստով, անտերություն է Այսօր, 09:33 «Հրապարակ». Դիմադրության շարժման մոտ 4 տասնյակ մասնակից վերջին օրերին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստացել 30/06/2022 21:25 «Նրանք Հայաստանում գերեզման էլ չեն ունենալու․ Երկիր հանձնող, դավաճանության գնացած, անմեղ մարդկանց բանտարկած, սրիկայությունների շարք գործած մարդիկ գերեզման չեն ունենալու Հայաստանում»․ Սաղաթելյան 30/06/2022 21:15 Լեհաստանում ողջունել են ամերիկյան մշտական ռազմաբազաների տեղակայման ուղղությամբ արված «առաջին քայլը» 30/06/2022 21:05 Սկզբունքորեն դեմ եմ միջազգային իրավունքի ինստիտուտը վերացնելու մասին պնդումներին․ Պուտին 30/06/2022 20:54 Շարժումը նոր թափ է ստանալու․ Կգա ժամանակը, կտեսնեք․ Իշխան Սաղաթելյան 30/06/2022 20:44 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը 30/06/2022 20:32 Եվրոպայի երիտասարդական առաջնությունում թիմային պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն ընդգրկվել են պատվավոր առաջին հնգյակում 30/06/2022 20:20 Ի՞նչ պետք է ուտեն երեխաները՝ տեսողությունը բարելավելու համար 30/06/2022 20:07 «Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ․ Դուք եք, որ մանդատի ու պաշտոնի համար հայրենիք եք հանձնում թշնամուն»․ Շարմազանովը՝ գործող իշխանություններին 30/06/2022 19:53 ԱԺ-ում վաղը արտահերթ նիստ են գումարելու․ օրակարգում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցն է 30/06/2022 19:40 Ինչպե՞ս մարզվել մեծ տարիքում 30/06/2022 19:30 «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է Կոստա-Գավրասը 30/06/2022 19:21 ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման 30/06/2022 19:10 Ո՞ր սպորտաձևերն են հարմար 2 տարեկան փոքրիկների համար 30/06/2022 19:03 Համադրելով ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի մտքերը՝ կարելի է ենթադրել, որ Բերձորի ճակատագիրը կանխորոշված է. Մետաքսե Հակոբյան 30/06/2022 18:55 Առանց Արայիկ Հարությունյանի հայտարարության էլ Բերձորի հարցը վճռված է. Ռազմական փորձագետ 30/06/2022 18:47 «Բանակցային գործընթացում գլխավոր սպառնալիքն է Հայաստանի անգործությամբ Ադրբեջանի օրակարգը սպասարկելը»․ Տեղի ունեցավ «Արցախի արդի մարտահրավերները. Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով քննարկումը 30/06/2022 18:40 Ստոմատիտ. Պատճառները, կանխարգելումն ու բուժումը 30/06/2022 18:32 Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ամերիկյան հյուրախաղերից վերադարձել է մրցանակներով 30/06/2022 18:21 Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպանին 30/06/2022 18:10 Պարկինսոնի հիվանդություն. Առաջացման պատճառներն ու բուժումը 30/06/2022 17:58 Խաբեությամբ գումար են հափշտակում այսպես կոչված՝ 18+ կայք մուտք գործողներից․ (Տեսանյութ) 30/06/2022 17:46 ՔԿՀ-ում խոշտանգման արձանագրություն չկազմելու պատճառով սկսվել է ուսումնասիրություն 30/06/2022 17:33 ՀՀ իշխանությունը ԶՈՒ-ի հետ կապված մեկ նպատակ ունի՝ ամբողջությամբ պահել իր կուսակցական վերահսկողության ներքո․ Տիգրան Աբրահամյան 30/06/2022 17:20 «Եթե ԵԱՀԿ-ն չի աշխատում, ուրեմն նոր ԵԱՀԿ է պետք»․ Մեդվեդև 30/06/2022 17:07 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը․ Արթուր Ղազինյան 30/06/2022 16:55 Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Բենինի նորանշանակ դեսպանը 30/06/2022 16:44 Մադրիդում տեղի է ունեցել Էրդողանի և Բայդենի հանդիպումը 30/06/2022 16:33 Lիոնի, Լիոնի Մետրոպոլի և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործակցությունն առաջիկա տարիներին կընդլայնվի եռամյա նոր ծրագրով 30/06/2022 16:23 Ձայնագրությունը մոնտաժված է. Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի 30/06/2022 16:16 Փոխնախարարն առաջարկել է Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողներին ազատել հարկերից ու տուրքերից 30/06/2022 16:03 Fly Arna-ն հայտարարել է «Cross Technics» ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին 30/06/2022 15:52 Կառավարությունը 353,559.4 միլիոն դրամ հատկացրեց Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 30/06/2022 15:42 Դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորումը փոխելու մասին միջնորդությունը 30/06/2022 15:27 Նախատեսվում է վերականգնել Արաքս գետի նախկին հունը՝ հետագա փլուզումներից խուսափելու համար 30/06/2022 15:17 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 30/06/2022 15:08 Զինծառայող Մարտիրոս Քոչարյանին ևս 3 վիրահատություն է անհրաժեշտ. կառավարությունը 67,3 մլն դրամ հատկացրեց ՊՆ-ին 30/06/2022 15:02 Պուտինն ու Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ առնչվող հարցեր 30/06/2022 14:51 Զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների երեխաները վաղը կմեկնեն ճամբար

Տվյալ բաժնի վերջին նյութերը