07/05/2022 20:30
Լարսը մարդատար մեքենաների համար արդեն բաց է, բեռնատարների համար շարունակում է փակ մնալ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար մեքենաների համար արդեն բաց է, բայց շարունակում է փակ մնալ բեռնատար ավտոմեքենաների համար: Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ ներկայացնելով տեղեկություն նաև ՀՀ ավտոճանապարհների վերաբերյալ։
«ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար և փակ բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա մոտ 110 բեռնատար ավտոմեքենա», - նշված է հաղորդագրության մեջ։