10/05/2022 19:00
Անկարան բանակցություններ է վարում Ֆրանսիայի և Իտալիայի հետ՝ համատեղ արտադրության ՀՕՊ համակարգեր ստեղծելու շուրջ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ առաջիկա օրերին դրական զարգացումներ են սպասվում Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի համատեղ արտադրության SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգի նախագծի իրականացման հարցում։
«SAMP-T հրթիռային նախագծի հարցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Այդ հարցը քննարկել ենք նաև մեր գործընկերների (պաշտպանության նախարարների-խմբ․) հետ։ Այժմ անհրաժեշտ է եռակողմ հանդիպում անցկացնել։ Մեր գնահատականներով, առաջիկա օրերին դրական զարգացումներ կարող են լինել»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ Habertürk հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ֆրանսիայի և Իտալիայի հետ՝ SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի համատեղ արտադրության շուրջ։ Չի բացառվում նախագիծը Թուրքիայում իրականացնելու հնարավորությունը։