10/05/2022 19:48
Ուկրաինայի նախագահն զգում է ռազմական հեղաշրջման վտանգը և բռնաճնշումների կդիմի․ Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր (զրկվել է մանդատից-խմբ․) Իլյա Կիվան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու ընդդիմախոսները փորձելու են զրկել նրան իշխանությունից՝ Մարիուպոլում պարտության համար։
«Մարիուպոլում Ուկրաինայի ԶՈՒ խմբավորման շրջափակումից և ոչնչացումից, փաստացի՝ ուկրաինական զորքերի պարտությունից, Լուգանսկում հազարավոր նոր զոհերից հետո, Զելենսկու հակառակորդները կփորձեն հեռացնել նրան իշխանությունից՝ մեղադրելով հազարավոր ուկրաինացի զինծառայողների մահվան մեջ, որոնց լքել են՝ թողնելով, որ մեռնեն»,- գրել է Կիվան՝ Տելեգրամի իր ալիքում։
Նա նշել է նաև, որ Զելենսկու գրասենյակում «գիտակցում են ռազմական հեղաշրջման վտանգն ու պատրաստվում են բռնաճնշումներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր սպառնալիք են հանդիսանում իշխանությունների համար»։