10/05/2022 19:11
Ռուսաստանի աջակցությամբ Բելառուսում «Իսկանդերի» նոր արդյունավետ հրթիռներ կստեղծվեն․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կօգնի Բելառուսին հրթիռների, այդ թվում՝ «Իսկանդեր» հրթիռային համակարգի նոր արդյունավետ նմուշների արտադրության ոլորտում, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
«ՌԴ նախագահը համապատասխան խնդիր է դրել «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինի առջև՝ անհապաղ աջակցություն ցուցաբերել այդ հարցում, որպեսզի մենք ոչ թե «հեծանիվ հայտնաբերենք», այլ ներգրավենք «Իսկանդերը» մշակած, ստեղծած մասնագետների փորձը»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը հայտնել է, որ ինքն իր հերթին երկրի վարչապետին համապատասխան հանձնարարականներ է տվել՝ առնչվող զենքի ժամանակակից տեսակների, առաջին հերթին՝ հրթիռների մշակմանը վերաբերող հարցերին։
«Մենք՝ Պուտինը, Ռոգոզինը, ես, մարդիկ, ովքեր Ռուսաստանում զբաղվում են հրթիռների արտադրությամբ, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որպեսզի նրանք ուսումնասիրեն մեր մշակումները։ Մենք, ըստ էության, նոր հրթիռ ենք ստեղծում։ Հրթիռային համակարգի նոր արդյունավետ մոդել, այնպիսին, ինչպիսինն է «Իսկանդերը»»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն հավելել է, որ այդ հարցում ունեն Ռուսաստանի լիարժեք աջակցությունը։