11/05/2022 21:04
Հետախուզում է հայտարարվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի մասնակցի նկատմամբ
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի մասնակից Ռովշան Ասկերովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի հոդվածներից մեկով։
«04․05․1972 թվականին ծնված Ռովշան Ասկերովը հետախուզվում է՝ Քրեական օրենսգրքի հոդվածով»,- նշված է ՌԴ ՆԳՆ տվյալների բազայում։
Թեպետ հոդվածը չի հստակեցվում, սակայն ապրիլի վերջին ՌԴ քննչական կոմիտեն Ասկերովի նկատմամբ քրեական գործ էր հարուցել՝ նացիզմի ռեաբիլիտացիայի հատկանիշներով (ՌԴ Քր․օր․ 354․1 հոդվածի 4-րդ մաս)։
Քննությամբ պարզվել էր, որ Ռովշան Ասկերովը ապրիլի 6-ին «Facebook»-ի իր էջում ակնհայտ կեղծ տեղեկատվություն էր հրապարակել՝ արատավորող և վարկաբեկող ռուս մեծ զորահրամանատար, Խորհրդային միության մարշալ Կոնստանտին Ժուկովի հիշատակը։
Նշենք, որ Ասկերովը թղթակցել է «Спорт-Экспресс» թերթին և НТВ հեռուստաալիքին, իսկ 2009 թվականից հանդիսանում է «Բաքու» ամսագրի PR տնօրենը։ Նա գրեթե 30 տարի մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայտնի հեռուստախաղին։