11/05/2022 20:49
Թուրքիան ու Ղազախստանը անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն կհիմնեն
Tusas և Kazakhstan Engineering ընկերությունները նախատեսում են Ղազախստանում թուրքական Anka անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն հիմնել, հայտնում է Milliyet պարբերականը։ Ըստ լրատվամիջոցի՝ Ղազախստանն, այսպիսով, կդառնա առաջին երկիրը, որտեղ թուրքական հարվածային հետախուզական ԱԹՍ-եր կհավաքեն։
Հրապարակման համաձայն՝ կողմերն արդեն ստորագրել են համապատասխան արձանագրությունը։ Նախագծով նախատեսվում է Ղազախստանում իրականացնել նաև ԱԹՍ-երի տեխնիկական սպասարկումը։
Ավելի վաղ Թուրքիան և Ղազախստանը պայմանագիր էին ստորագրել, որի համաձայն թուրքական կողմը ղազախականին 3 Anka անօդաչու թռչող սարք է վաճառելու։